478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ Վերահսկիչ պալատների Եվրոպական Միության աշխատանքներին. ՀՀ նախագահ
17:44
30 Սեպտեմբերի 2010

Հայաստանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ Վերահսկիչ պալատների Եվրոպական Միության (EUROSAI) աշխատանքներին, այդ թվում` միջոցառումներ անցկացնել Երևանում, հինգշաբթի ԱՊՀ և Բալթյան երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի հոբելյանական` 10-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս նաև եվրոպական կառույցների հետ համագործակցությանը: Գաղտնիք չէ, որ եվրոպական վերահսկիչ մարմիններում կուտակված է շատ մեծ դրական փորձ, և այն անհրաժեշտ է տեղայնացնել` իհարկե, նկատի առնելով մեր առանձնահատկությունները»,- ասաց Սարգսյանը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նման նիստերը, կանոնավոր կապերը և համագործակցությունը որպես չափազանց օգտակար գնահատելով, նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Խորհրդի գործունեությանը և պատրաստ է հետագայում նույնպես ակտիվ մասնակցություն ունենալ այս կառույցի աշխատանքներում։

Նախագահ Սարգսյանի խոսքով,  Խորհրդի անդամ երկրները  երկար տարիներ  ապրելով  ընդհանուր պետության մեջ` ունեն  ընդհանուր բնույթի խնդիրներ, որոնք հաճախ ենթադրում են համանման լուծումներ եւ միասնական ջանքեր: Համատեղ աշխատանքն ու փորձի փոխանակումը, Նախագահի հավաստմամբ, մասնակից բոլոր երկրներին միայն օգուտ կարող են բերել:

Բավականին ներկայացուցչական կազմով Նախագահ Սարգսյանին հյուրընկալված Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Մերձբալթյան երկրների վերահսկիչ մարմինների ղեկավարները, Վերահսկիչ պալատների Եվրոպական Միության նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկողական մարմնի նախագահ Յացեկ Յեզերսկիի հետ միասին Հանրապետության ղեկավարի հետ զրուցել են իրենց երկրների վերահսկիչ մարմինների գործառույթների ընդհանրությունների և տարբերությունների, առկա խնդիրների ու համատեղ ջանքերով դրանց լուծման հնարավոր ուղիների մասին:

Կողմերը դիտարկել են համատեղ ջանքերով դրանց լուծման հնարավոր ճանապարհներն ու առկա խնդիրները։ Նրանք բարձր են գնահատել Երևանում հրավիրված նստաշրջանի աշխատանքը, որի արդյունքում ստորագրվել են մի շարք  կարեւոր փաստաթղթեր, նախանշվել` հետագա համագործակցության ծրագրերը: -0

Հայաստանում անցկացվում է ԱՊՀ և Բալթյան մասնակից պետությունների ֆինանսական վերահսկման գերագույն մարմինների ղեկավարների խորհրդի  10-րդ հոբելյանական նիստը։ Նիստի հիմնական թեման ճգնաժամի ժամանկահատվածում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերն են, որոնց ընթացքում յուրաքանչյուր երկիր կներկայացնի պետության զարգացման համար անցկացվող միջոցառումների ազդեցության մասին իր մոտեցումները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: