486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
«Հարավային Կովկասի տեղեկատվական համագործակցության և անվտանգության խնդիրները» կովկասյան միջազգային հինգերորդ խորհրդաժողովը մեկնարկել է Երևանում
16:48
30 Սեպտեմբերի 2010

«Հարավային Կովկասի տեղեկատվական համագործակցության և անվտանգության խնդիրները» կովկասյան միջազգային հոբելյանական հինգերորդ խորհրդաժողովը մեկնարկել է Երևանում։ Եռօրյա խորհրդաժողովը կազմակերպվել է ՌԻԱ Նովոստիի և ՀՀ նախագահի աշխատակազմի հետ համատեղ։

«Մենք ամեն տարի հավաքվում ենք հյուրընկալ Հայաստանում, որպեսզի քննարկենք Մեծ Կովկասյան քառյակի երկրների տեղեկատվական համագործակցության, տարածաշրջանի անվտանգության և կյանքի տարբեր ոլորտների զարգացման հեռանկարների խնդիրները»,- հինգշաբթի լրագրողներին ասաց ՌԻԱ Նովոստիի ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը։

Նա նշեց, որ օրակարգում հարցերի միանգամայն հստակ շրջանակ է դրված։ «Մեզ մոտ բոլոր երկրներից փորձագետների մեծ խումբ է ձևավորվել, մեր երկրների ԶԼՄ-ներում մի քանի հարյուր հրապարակումներ են եղել, տարբեր տարիների մենք կարևոր հանդիպումներ ենք ունեցել ՀՀ ղեկավարության ներկայացուցիչների հետ»,- ասաց Կասաևը՝ ընդգծելով այնպիսի գործընկեր կազմակերպությունների առկայությունը, ինչպիսին են Կովկասի ինտիտուտը և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը։

Խոսելով այն խնդիրների մասին, որոնց անդրադարձել են խորհրդաժողովի շրջանակներում, Կասաևն ասաց, որ դրանք վերջին մի քանի ամիսների ընթացքում ցայտուն կերպով առանձնացվել են։ Միաժամանակ նա ընդգծեց տարածաշրջանում Ռուսաստանի դիվանագիտական ակտիվությունը։

Ըստ նրա, Հայաստան և Ադրբեջան կատարած երկու նախագահական այցելությունները, մի կողմից ռուս-հայկական համագործակցությունը ռազմավարական զարգացման նոր փուլի վրա են դրել, իսկ մյուս կողմից կողմերը կարգավորման (ղարաբաղյան հակամարտության. «Նովոստի-Արմենիա») վերաբերյալ բանակցություններում մի շարք խնդիրներ են բացահայտել։

Նա նշեց, որ բացի այս ամենից, կքննարկվեն տարածաշրջանի էներգետիկ համագործակցության հարցերը։

Ինչպես խորհրդաժողովի բացման ժամանակ հայտնեց ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, խորհրդաժողովի մասնակիցները դրա աշխատանքի տարիների ընթացքում կարողացել են  առկա խնդիրների քննարկման համար տարածաշրջանի լավագույն փորձագիտական ուժերը ներգրավվել։

Խորհրդաժողովի ընթացքում նաև ՀՀ նախագահի ողջույնի ուղերձն է ընթերցվել։

Կովկասյան միջազգային գիտագործնական խորհրդաժողովի կազմակերպումը «ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվության գործակալության հատուկ լրատվական նախագիծն է։ 2006թ.-ից սկսած, այն ամեն տարի անցկացվում է Երևանում և մեծ արձագանք ստանում ինչպես ռուսական մամուլում, այնպես էլ Հարավային Կովկասի պետությունների ԶԼՄ-ներում։

Այս տարի խորհրդաժողովն անցկացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ համատեղ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին խորհրդաժողովի կազմկոմիտեից, միջոցառման թեման՝ «Կովկասի երկրների տեղեկատվական համագործակցությունը. Տարածաշրջանի կայունության և խաղաղության բանալին» համապատասխանում է Կովկասում միջպետական հարաբերությունների նոր փուլի ձևավորման պահին, որն արդյունավետ տեղեկատվական աջակցության կարիք ունի։

 «Կովկասյան քառյակի» գիտական, փորձագիտական ներկայացուցիների, լրագրողական հասարակության ջանքերի համախմբումը կոչված է աջակցել Կովկասի չորս երկրների լրատվական տարածությունում առկա մթնոլորտի բարելավմանը։

Ծրագրվում է, որ գիտագործնական այս խորհրդաժողովն առավել ընդարձակ ու արդունավետ կլինի, քանի որ Երևանի բանավեճային հարթակում կհավաքվեն Հարավային Կովկասի բոլոր երկրների պատվիրակությունները։ Առավել հեղինակավոր կազմ է սպասվում Ռուսաստանի Դաշնությունից, վերջինս ռուս հեղինակավոր նյուսմեյքերների, առաջատար պարբերականների գլխավոր խմբագրերի, ճանաչված լրագրողների, հեռուստատեսաբանների և բանավեճեր կազմակերպողների է միավորում։

Խորհրդաժողովի մասնակիցների թվում են Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սիմոնովը, ԱՄՆ-ի  Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը, Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանաևը, ՄՀՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Պյոտր Գլադկովը, ՌԻԱ Նովոստիի ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրությունների ղեկավար Ալան Կասաևը, ճանաչված հեռուստամեկնաբաններ Լեոնիդ Մլեչինը և Ալեքսանդր Գուռնովը, ինչպես նաև Վրաստանի հեղինակավոր փորձագետներ Գիա Մեպարիշվիլին, Թբիլիսիի տնտեսական հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Ռուսեցկին, Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի ղեկավարը։

Հայ փորձագետներից խորհրդաժողովին կմասնակցեն հայ հայտնի քաղաքագետներ, փորձագետներ, պատգամավորներ։

Խորհրդաժողովի բացմանը կընթերցվի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։ Իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի խորհրդաժողովի մասնակիցներին։

Խորհրդաժողովի ծրագրում, բացի համագումարների և կլոր սեղանների ընթացքում փորձի փոխանակումից, ընդգրկված են հայկական ԶԼՄ-ների համար խորհրդաժողովի մասնակիցների մամուլի ասուլիսներ, Հայաստանի համալսարանների ժուռնալիստիկայի և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների համար տեղեկատվական քաղաքականության բնագավառի մասնագետների վարպետության դասեր։  

Ծրագրված է նաև Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայաստան-Ռուսաստան. հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով։

Կովկասյան միջազգային գիտագործնական խորհրդաժողովի կազմակերպումը «ՌԻԱ Նովոստի» Ռուսական միջազգային տեղեկատվության գործակալության հատուկ մեդիանախագիծն է։ Սկսած 2006 թվականից՝ այն ամեն տարի անցկացվում է Երևանում, մեծ արձագանք է գտել ինչպես ռուսական մամուլում, այնպես էլ Հարավային Կովկասի պետությունների ԶԼՄ-ներում։

Այս տարի խորհրդաժողովն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: