481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը թույլ կտա բանակցությունների օրակարգից հանել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. փորձագետ
16:19
30 Սեպտեմբերի 2010

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը թույլ կտա հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների օրակարգից հանել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ասաց Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS)  գլխավոր փորձագետ Մանվել Սարգսյանը։

«Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն պնդեն, որ Ղարաբաղի կարգավիճակը վիճաբանության առարկա չէ և դա պետք է հանել օրակարգից։ Հենց այնպես այն չես հանի, այդ պատճառով միակ ճանապարհը Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է»,- Ղարաբաղի անկախության ճանաչման թեմայի վերաբերյալ Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի քննարկումների ժամանակ ասաց նա։

Ըստ փորձագետի, Թուրքիան և Ռուսաստանը հենց անկախության ճանաչման ճանապարհով են գնացել, որպեսզի բանակցությունների ժամանակ չդրվեր դրանց կարգավիճակի հարցը։

Սարգսյանը նշեց, որ Հայաստանում այժմ շատերն են նշում Ղարաբաղի անկախության ճանաչման աննպատակահարմարությունը՝ փաստարկելով, որ դա կխանգարի բանակցային գործընթացին, «բայց սա միայն հերթապահ արդարացում և կեղծ փաստարկ է»։

«Իմ կարծիքով նման անհանգստության պատճառն առաջին հերթին այն է, որ մարդիկ էապես չեն հասկանում ստեղծված իրավիճակը, երկրորդ հերթին ցանկացած քայլի առջև դա մեր հերթական վախն է»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

«Բայց Մինսկի խումբն իր հստակ դիրքորոշումն ունի՝ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության ուղիղ կողմերի կողմից, իսկ դրա հետ մեկտեղ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղի կարգավիճակը միանշանակ է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում լինել»,- ասաց փորձագետը։

 «Միաժամանակ մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ, որը նույնպես չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հանդեպ։ Ըստ Մինսկի խմբի, բանակցությունները թույլ են տալիս զերծ մնալ ռազմական գործողություններից և պետք է դրանք շարունակել, նույնիսկ եթե հույս չկա, որ դրանք արդյունավետ կլինեն։ Բայց որքանո՞վ է արդարացված նման դիրքորոշումը»,- ասաց փորձագետը։

Նա ավելացրեց, որ նման դիրքորոշումը հանգեցնում է իրավիճակի՝ մի քանի ուղղություններով զարգացմանը, մասնավորապես Ադրբեջանն օգտագործում է այն տարբեր ատյաններում բանաձևերի առաջխաղացման համար և այդ ուղղությամբ հաջողության է հասնում։ Ավելին, Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանին հաջողվել է Թուրքիային ներգրավել բանակցային գործընթացում և առիթից օգտվելով «ռազմական շանտաժ» վարել, որն արդեն դիվանագիտական ասպարեզ է մտել։

Այդ կապակցությամբ նա ասաց, որ Ադրբեջանի քայլերը կանխելու Հայաստանի ջանքերն արդյունքներ չեն տալիս։ «Ադրբեջանը ՄԱԿ-ին ներկայացված բանաձևը հետ կանչեց այն խոստման դիմաց, որ տարածաշրջան կժամանի դաշտային գնահատման առաքելությունը, արդյունքում տարածքների հարցը կրկին որպես առանձին խնդիր է ընդգծվում։ Նման իրավիճակում ժամանակն Ադրբեջանի օգտին է սահում, այդ պատճառով մի բան է հասկանալի՝ Հայաստանը պետք է սեղանին նոր դիվանագիտական քարտեզ դնի»,- ասաց Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։