487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանի էներգետիկ և տրանսպորտային հատվածներին
14:22
30 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար դեպի Հայաստան նոր ներդրումներ են ակնկալվում առաջիկայում, ասաց ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պլանավորման դեպարտամենտի պետ Սերգեյ Չեբոտարյովը։

Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շինարարության ավելի քան 20 տոկոսը, կայանի կառուցման նախագիծը գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար։

«Տրանսպորտային նոր ենթակառուցվածքը լուրջ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար։ Նախևառաջ, խոսքը և երկաթուղիների, և ծովային հայտնի նավահանգիստների միջև կայուն հաղորդակցության հաստատման մասին է, և սա դեռ ամենը չէ»,- նշեց Չեբոտարյովը հինգշաբթի Երևանում բացված «Ռուսաստանը և Հայաստանը աշխարհի և տարածաշրջանային քաղաքականության մեջ. խնդիրները և հեռանկարները» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում։

«Ռուսաստանը և Հայաստանը աշխարհի և տարածաշրջանային քաղաքականության մեջ. խնդիրները և հեռանկարները» գիտագործնական մեկօրյա խորհրդաժողովի կազմակերպիչներն են ոչ առևտրային «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամը և ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչությունը:

Խորհրդաժողովի նպատակն է Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության արդիական հարցերի քննարկումը, ինչպես նաև Ռուսաստանի հայկական համայնքի դերն առկա կապերի պահպանման և բազմապատկման գործում։

Միաժամանակ Չեբոտարյովը կարևորեց Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային կապերի և մարդասիրական համագործակցության զարգացման դրական միտումները։

Որպես նման կառուցողական երկխոսության թարմ օրինակ նա նշեց Գյումրում «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը, ինչը հնարավոր դարձավ Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, ինչպես նաև Ուլյանովի և Շիրակի մարզպետարանների ջանքերի շնորհիվ։

Չեբոտարյովն ընդգծեց նաև Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների մեծ վաստակը մարդասիրական կապերի ամրապնդման գործում։

«Ռուսաստանում բնակվում է ավելի քան երկու միլիոն հայ։ Նրանք բոլորը Ռուսաստանի արժանի քաղաքացիներ են և միաժամանակ չեն կորցնում կապը Հայաստանի հետ։ Ռուսաստանում չկա կենսագործունեության մի ոլորտ, որտեղ հայ ժողովրդի ներկայացուցիչները հասած չլինեն զգալի հաջողությունների»,- նշեց պլանավորման դեպարտամենտի պետը։

Ըստ նրա՝ հենց այս մարդիկ են սատարում և Ռուսաստանում հայկական մշակույթ քարոզում՝ սերտորեն ներգրավված լինելով ռուսական հասարակության մեջ և Հայաստան են բերում Ռուսաստանի մի մասնիկը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։