481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի դելֆինարիումի առաջին բնակիչները կհայտնվեն երկու ամսից
13:27
30 Սեպտեմբերի 2010

Երկուսուկես ամսից Կոմիտասի անվան այգում տեղակայված երևանյան դելֆինարիումում արդեն կլողա Օդեսայից բերված չորս դելֆին, երկու փոկ, մեկ ջրառյուծ, հինգշաբթի տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Երևանի քաղաքապետարանը սկսել է Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքները: Զբոսայգին տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր  մասնավոր մի ընկերության, պայմանով, որ վերջինս ապահովի զբոսայգու խնամաքն ու բարեկարգումը։ Բայց տնտեսվարողը զբոսայգին պահպանելու ու բարեկարգելու ուղղությամբ բացարձակապես ոչինչ չէր արել: 90-ականներից չգործող կարուսելներն ու ատրակցիոնները  մետաղակույտի են վերածվել։ Երևանի երբեմնի լավագույն զբոսայգուց որպես հուշ մնացել են միայն ծառերը։ Զբոսայգու տարածքից վերջին տարիներին առանձնացվեց Պանթեոնը, որը բարեկարգ վիճակում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Երևանի քաղաքապետը հիշեցնում է, որ 2009 թվականին Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո Գագիկ Բեգլարյանը հանձնանարեց կազմել Երևանի զբոսայգիների վերականգնման ծրագիր, որտեղ առաջնահերթություններից մեկը տրվեց հենց Կոմիտասի անվան զբոսայգուն։ Ինչպես նշեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, ելնելով զբոսայգու անմխիթար վիճակից, որպես առաջին քայլ անբարեխիղճ տնտեսվարողի հետ խզվեց պայմանագիրն ու զբոսայգին հետ վերադարձվեց երևանցիներին:

Վերականգնման ծրագրի շրջանակներում այստեղ կառուցվում է հանրապետությունում առաջին դելֆինարիան: Կառուցումն իրականացնում է ուկրաինական «Ներում» ընկերությունը, որը, ինչպես նշում է ընկերության տնօրեն Ալեքսանդր Մեռլյանը,  դելֆինարիաներ է կառուցել Կիևում, Օդեսայում, Դոնեցկում, Խարկովում: Դելֆինարիայի կառուցումը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է։

900 հանդիսատեսի համար նախատեսված դելֆինարիան կգործի այգու՝ արդեն վաղուց չգործող ատրակցիոնի տեղում։ Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները։ Իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5 մետր խորությամբ 18 մետր շառավղով ջրավազանն է։ Ջրի ջերմաստիճանը մշտապես լինելու է 20-22 աստիճան, ջրավազանում 1500 խմ ծավալով ջուր է լցվելու, ինչը լիովին բավարար ջրային միջավայր է, որպեսզի կենդանիներն իրենց հարմարավետ զգան։

«Ներում» ընկերությունը կիրականացնի նաև դելֆինարիի շահագործումն ու սպասարկումը։ Բարեկարգման ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից զբոսայգում անցկացվելու են ոռոգման և արտաքին լուսավորության նոր ցանցեր, տեղադրվելու են կարուսելներ,  վերականգնվելու են ծառուղիները, կառուցվելու է ավտոհանգրվան։

 

«Երևանի քաղաքապետարանը նույն քաղաքականությունն է կիրառելու նաև  Երևանի մյուս զբոսայգիներում։ Ելնելով երևանցիների շահերից, անբարեխիղճ տնտեսվարողների հետ անհատույց օգտագործման պայմանգիրը խզելու Կոմիտասի զբոսայգու նախադեպը առաջինն է, բայց ոչ վերջինը»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: