482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+7
Եղանակը Երևանում
Հայ
Կովկասյան հինգերորդ միջազգային խորհրդաժողովը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը
19:12
29 Սեպտեմբերի 2010

«Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» Կովկասյան հինգերորդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին խորհրդաժողովի կազմկոմիտեից, միջոցառման թեման՝ «Կովկասի երկրների տեղեկատվական համագործակցությունը տարածաշրջանի կայունության և խաղաղության բանալին է», համապատասխանում է Կովկասում միջպետական հարաբերությունների նոր փուլի ձևավորման պահին, որտեղ պակասում է արդյունավետ տեղեկատվական աջակցությունը։

«Կովկասյան քառյակի» գիտական, փորձագիտական, լրագրողական միության ներկայացուցիչների ջանքերի միավորումը կոչված է նպաստելու Կովկասի չորս երկրների մեդիատարածքի կլիմայի բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ծրագրվում է, որ գիտագործնական այս խորհրդաժողովն առավել ընդարձակ ու արդունավետ կլինի, քանի որ Երևանի բանավեճային հարթակում կհավաքվեն Հարավային Կովկասի բոլոր երկրների պատվիրակությունները։ Առավել հեղինակավոր կազմ է սպասվում Ռուսաստանի Դաշնությունից, վերջինս ռուս հեղինակավոր նյուսմեյքերների, առաջատար պարբերականների գլխավոր խմբագրերի, ճանաչված լրագրողների, հեռուստատեսաբանների և բանավեճեր կազմակերպողների է միավորում։

Խորհրդաժողովի մասնակիցների թվում են Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սիմոնովը, ԱՄՆ-ի  Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը, Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանաևը, ՄՀՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Պյոտր Գլադկովը, ՌԻԱ Նովոստիի ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրությունների ղեկավար Ալան Կասաևը, ճանաչված հեռուստամեկնաբաններ Լեոնիդ Մլեչինը և Ալեքսանդր Գուռնովը, ինչպես նաև Վրաստանի հեղինակավոր փորձագետներ Գիա Մեպարիշվիլին, Թբիլիսիի տնտեսական հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Ռուսեցկին, Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի ղեկավարը։

Հայ փորձագետներից խորհրդաժողովին կմասնակցեն հայ հայտնի քաղաքագետներ, փորձագետներ, պատգամավորներ։

Խորհրդաժողովի բացմանը կընթերցվի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։ Իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի խորհրդաժողովի մասնակիցներին։

Խորհրդաժողովի ծրագրում, բացի համագումարների և կլոր սեղանների ընթացքում փորձի փոխանակումից, ընդգրկված են հայկական ԶԼՄ-ների համար խորհրդաժողովի մասնակիցների մամուլի ասուլիսներ, Հայաստանի համալսարանների ժուռնալիստիկայի և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների համար տեղեկատվական քաղաքականության բնագավառի մասնագետների վարպետության դասեր։  

Ծրագրված է նաև Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայաստան-Ռուսաստան. հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով։

Կովկասյան միջազգային գիտագործնական խորհրդաժողովի կազմակերպումը «ՌԻԱ Նովոստի» Ռուսական միջազգային տեղեկատվության գործակալության հատուկ մեդիանախագիծն է։ Սկսած 2006 թվականից՝ այն ամեն տարի անցկացվում է Երևանում, մեծ արձագանք է գտել ինչպես ռուսական մամուլում, այնպես էլ Հարավային Կովկասի պետությունների ԶԼՄ-ներում։

Այս տարի խորհրդաժողովն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։