482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Վերահսկիչ պալատի գործունեությունն ամուր ռելսերի վրա է դրված. նախագահ
16:27
29 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վերահսկիչ պալատի գործունեությունն ամուր ռելսերի վրա է դրված, ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՊՀ և Բալթյան երկրների ֆինանսական վերահսկողության գերագույն մարմինների ղեկավարների խորհրդի հոբելյանական 10-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում, որն ընթերցեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքերով, պատահական չէ, որ Հայաստանի վերահսկիչ պալատը նույնպես ձգտում է իր ավանդն ունենալ ֆինանսական վերահսկողության գերագույն մարմինների միջազգային համագործակցության ամրապնդման գործում։

«Այդ կապակցությամբ հատուկ կցանկանայի կարևորել ոչ միայն բազմակողմանի, այլ նաև երկկողմ համագործակցությունը, որը սնուցում է ստանում նմանատիպ հանդիպումների ընթացքում»,- նախագահի խոսքերը մեջբերեց Սարգսյանը։

Որպես օրինակ՝ նա նշեց հայ-ռուսական համագործակցության արդյունավետությունը տվյալ ոլորտում, եվրոպական կառույցների, հատկապես գերմանացի, հոլանդացի, լեհ, ֆրանսիացիև բուլղարացի գործընկերների հետ շփումների աստիճանական զարգացումը։

Ըստ նրա, եվրոպական փորձի և ուսուցման ծրագրի ու կադրերի նախապատրաստման ծրագրի միջազգային չափանիշների կիրառման գործում լավագույն նվաճումը առաջնային ոլորտներ են Հայաստանի համար։

Նախագահը կարծում է, որ այդքան պաշտոնական ձևաչափով անցնող հանդիպումը դուրս է գալիս ԱՊՀ աշխարհագրական սահմաններից և արտացոլում է արդյունավետություն, որ երկար տարիների աշխատանքի ընթացքում կարողացավ ապահովել Խորհուրդը։

 «Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Խորհրդի գործունեությանը և փորձում է իր գործնական ավանդը ներդնել խորհրդի աշխատանքի մեջ։ Սա լավ հարթակ է փորձի, առկա մշակումների և տեղեկատվության փոխանակման համար»,- ասվում է Սարգսյանի ուղերձում։

Ինչպես նշեց երկրի ղեկավարը, նիստի թեման արդիական է ներկայիս սոցիալ-տնտեսական գործընթացների և մարտահրավերների կառավարման համատեքստում։

Նրա խոսքերով, այս գործում պակաս կարևոր չէ վերահսկիչ ֆինանսական մարմինների դերը, քանի որ պետական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն իշխանական ինստուտի արդյունավետության բարձրացման կարևորագույն մեխանիզմն է։

Հայաստանում անցնկացվում է ԱՊՀ և Բալթյան երկրների ֆինանսական վերահսկողության գերագույն մարմինների ղեկավարների խորհրդի հոբելյանական 10-րդ նիստը։ Նիստի հիմնական թեման ճգնաժամի պայմաններում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերն են։ Նիստի ընթացում յուրաքանչյուր երկիր կներկայացնի իր մոտեցումները պետության զարգացման միջոցառումների անցկացման վերաբերյալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։