481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
2011թ.-ը հայկական սփյուռքի միջազգայնացման տարի կդառնա. նախարար
15:07
29 Սեպտեմբերի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարմամբ՝ 2011թ.-ը հայկական սփյուռքի միջազգայնացման տարի կդառնա, ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք այն երկրների հետ, որոնք խոշոր համայնքներ ունեն, և պետք է փորձենք միջազգային մասնագետ իրավագենտների հետ բացահայտել և քննարկել սփյուռքի բոլոր մարտահրավերները, խնդիրները և պարտավորությունները»,- չորեքշաբթի գերատեսչության երկամյա գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը 2011թ.-ին մտադիր է ՄԱԿ դիմել՝ սփյուռքի մասին համապատասխան Կոնվենցիա հաստատելու և մշակելու մասին առաջարկությամբ։

«Սա 2011թ.-ի Սփյուռքի նախարարության ամենակարևոր խնդիրներից մեկը կլինի, որը պետք է լուծվի»,- ընդգծեց նա։

Ընթացիկ տարվա մասին խոսելիս նախարարն ասաց, որ այն սփյուռքի համայնքների  առջև կանգնած անհետաձգելի խնդիրներն ուսումնասիրելու տարի է դարձել։

«Այս տարի հիմնական շեշտը մենք դրել ենք սփյուռքի այնպիսի խնդիրների համատեքստում, ինչպիսիք են խառը ամուսնություններում հայկական ինքնության պահպանման,  արևմտահայ լեզվի դասավանդման, կիրակնօրյա և հանրակրթական հայակական դպրոցների խնդիրների լուծման, ինչպես նաև սփյուռքի կյանքում ԶԼՄ-ների դերին»,- պարզաբանեց նա։

2009թ.-ը Հակոբյանը նախարարության վերականգնման տարի որակեց։ «Այդ ժամանակահատվածում մեզ հաջողվել է լուծում տալ գաղափարախոսական, իրավական, կազմակերպչական և ֆինանսական հարցերին, որոնց հիման վրա պետական կառավարման մարմին է ստեղծվել»,- ավելացրեց նա։

Նախախարության տվյալների համաձայն՝ արտերկրում 7 մլն հայ է բնակվում և 33 հազար հայկական կազմակերպություն է գործում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: