477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում սոցիալական գործընկերության` աշխարհի ամենաբարդ համակարգներից մեկն է ստեղծվում. Կլիմկո
14:37
29 Սեպտեմբերի 2010

Ռուսաստանում սոցիալական գործընկերության՝ աշխարհի ամենաբարդ համակարգներից մեկն է ստեղծվում, չորեքշաբթի Երևանում «Սոցիալական գործընկերություն» առաջին ազգային համաժողովի բացման ժամանակ ասաց «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) հաղորդակցական ընկերության գլխավոր տնօրենը։

Ըստ նրա՝ այս համակարգը տարբերվում է իր բազմաստիճան բնույթով, նշանակալից կառուցվածքով։

«Ի տարբերություն այլ երկրների՝ Ռուսաստանում պետության մասնակցությունը հասարակական ինստիտուտների փոխհարաբերություններում ավելի մեծ է: Վերջին տասնամյակի ընթացքում ոչ առևտրային կազմակերպությունները երաշխավորել են իրենց որպես սոցիալական գործընկերության հեռանկարային սուբյեկտ»,- նշեց Կլիմկոն։

Նա նշեց, որ ՎիմպելԿոմ ընկերությունը՝ որպես խոշոր գործատու և անդրազգային բիզնես, մեծ նշանակություն է տալիս ոչ կառավարական կազմակերպությունների հետ կապ հաստատելուն: «Տեղի է ունենում անցում սոցիալական խոցելի խավերին հասցեական օգնություն ցուցաբերելուց դեպի կառուցվածքային ծրագրերի իրականացում, որը նպատակ ունի խնդրին տալ համակարգված որոշում պետական կառույցների հետ համատեղ»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը։

Ըստ նրա՝ ընկերության վարած քաղաքականությունը Հայաստանում բխում է այն գաղափարից, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման բաղկացուցիչ մաս է կազմում ոչ այնքան քաղաքականությունը և ոչ էլ տնտեսությունը, որքան պետության, բիզնեսի և հասարակության փոխհարաբերությունների մշակույթը:

«Իշխանության և բիզնեսի փոխհարաբերություններում հիմնական խնդիրներից մեկը հասարակության սոցիալական զարգացման և սոցիալական խնդիրների լուծման գործընթացում սուբյեկտներից յուրաքանչյուրի պատասխանատվության չափաբաժինը որոշելն է: Ոչ գիտության մեջ, ոչ էլ գործնականում չկա այս հարցի լուծման միասնական մոտեցում»,- կարծում է Կլիմկոն։

Ըստ նրա՝ ոմանք ենթադրում են, որ հասարակության զարգացումը մեծապես պայմանավորված է բիզնեսով, որն այսպես կոչված եվրոպական մոտեցումն է, որին հիմնականում հարում են ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները և պետական մարմիները։

«Մյուսները կիսում են ամերիկյան մոտեցումը, որի համաձայն՝ բիզնեսի գերխնդիրներն է ապահովել մաքսիմալ եկամուտ, իսկ սոցիալական խնդիրների լուծման պատասխանատվությունը կրում է պետությունը»,- ասաց Կլիմկոն։

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին «Վիմպելկոմ» ԲԲԸ և «Киевстар»-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով «Վիմպելկոմ Լթդ» հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց «Վիմպելկոմ Լթդ»-ի:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: «Վիմպելկոմ»-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: