480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ազգային առաջին «Սոցիալական գործընկերություն» համաժողովն է բացվել Երևանում
13:47
29 Սեպտեմբերի 2010

Ազգային առաջին «Սոցիալական գործընկերություն» համաժողովն է չորեքշաբթի բացվել Երևանում:

Ողջունի խոսքում Հայաստանի գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանը հույս հայտնեց, որ համաժողովը՝ ամփոփելով մի քանի տարվա ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները, ուղենիշեր կմշակի, որոնք կկարողանան կառավարության, գործատուների և արհմիությունների միջև սոցիալական գործընկերությունն իրական հիմքերի վրա դնել։

Ղազարյանը հիշեցրեց, որ 2009թ.-ի ապրիլի 27-ին կառավարության, Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կոլեկտիվ պայմանագիր է ստորագրվել՝ այդ կերպ սոցիալական գործընկերության իրավական հիմք դնելով։

Միաժամանակ նա ընդգծել է պայմանագրի շրջանակներում գործողությունները կոնկրետացնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, ճշտել, թե որ դեպքում  են անհրաժեշտ իրավաբանորեն պարտավորեցնող քննարկումները և այս կամ այն հարցերի որոնումները, ինչպես պետք է համագործակցեն կառավարության ստորաբաժանումները, գործատուները և արհմիությունները, ինչու է անհրաժեշտ ընդհանուր որոշումների որոնումը։

«Արևմտյան Եվրոպայի երկրներում սոցիալական գործընկերությունը տնտեսական բարգավաճման հիմքն է, կյանքի մակարդակի ապահովումն է, և պատահական չէ, որ Հայաստանը՝ միանալով համապատասխան միջազգային կոնվենցիային, փորձել է օրենսդրորեն տեղայնացնել այն մեխանիզմները, որոնք վաղուց են Եվրոպայում կառավարում հասարակության զարգացումն ու բարգավաճումը»,- ասաց Ղազարյանը։

Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ Հայաստամը պետք է «ցատկով» անցնել 200-300-ամյա ճանապարհը, շատ բան է անհրաժեշտ սովորել, և պատահական չէ, որ խորհրդաժողովին եվրոպական երկրներից հայտնի փորձագետներ. Գործատուների միության ներկայացուցիչներ են հրավիրվել, ովքեր կներկայացնեն ինչպես սեփական փորձը, այնպես էլ Հայաստանում այդ փորձը կիրառելու յուրահատկությունները։

Նա շնորհակալություն հայտնեց Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամին՝ խորհրդաժողովի կազմակերպմանն օժանդակելու համար, ինչպես նաև Գործատուների համագործակցության  հոլանդական ծրագրի ներկայացուցիրներին, ովքեր երկար տարիներ աշխատում են  ՀԳՀՄ-ի հետ և Կիպրոսի Գործատուների և արդյունաբերողների կոնֆեդերացիային, որի հետ համագործակցությունը շատ կարևոր է՝  հաշվի առնելով էթնիկ մշակութային ընդհանրությունը։

 «Սոցիալական գործընկերություն» համաժողովը կազմակերպվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից՝ Ֆրիդրիխ Էբերտի Հիմնադրամի աջակցությամբ ու մասնակցությամբ, «Dem Bildungswerk der Wirtschaft Mecklenburg-Voprommen eV» գերմանական ծրագրի, Գործատուների համագործակցության հոլանդական ծրագրի, «ԱրմենՏել» ՓԲԸ, Կիպրոսի գործատուների և արդյունաբերողների կոնֆեդերացիայի և Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Բիզնես-գործընկերն ու գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։