486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
2011թ.-ին hայկական Վերահսկիչ պալատը ստուգումներ կանցկացնի Հայաստանի մի շարք ռուսական ձեռնարկություններում. ՎՊ ղեկավար
13:28
29 Սեպտեմբերի 2010

Հայկական Վերահսկիչ պալատը հաջորդ տարի ստուգումներ կանցկացնի Հայաստանի մի շարք ռուսական ձեռնարկություններում, հայտնեց ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը։

«Հայաստանի և Ռուսաստանի վերահսկիչ պալատների միջև համաձայնության շրջանակներում, որը կստորագրվի այսօր, հաջորդ տարի մի շարք համատեղ ստուգումներ կանցկացվեն»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նա։

Մասնավորապես, ըստ նրա՝ ֆինանսական ստուգումներ կանցկացվեն ՎՏԲ (Հայաստան) Բանկում՝ ռուսական «ՎՏԲ» ԲԲԸ դուստր բանկում, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում (հայ-ռուսական ՀՁ), ինչպես նաև քննարկվել է Հայաստանում տեղակայված ռուսական  ռազմակայանի սեփականության կառավարման հարցը։

ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինն իր հերթին նշեց, որ հայ գործընկերների հետ երկարատև և արգասաբեր համագործակցությունը հաշվի առնելով՝ մինչև 2012թ.-ը համատեղ աշխատանքի ծրագիր ստորագրելու որոշում է կայացվել, որտեղ մի շարք համատեղ վերահսկողական միջոցառումներ են նախատեսվել։ Ըստ նրա՝ դրանք վերաբերում են առևտրատնտեսական համաձայնություններին, որոնք վերջերս ստորագրվել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից՝ են ռուսական ռազմակայանի գործունեություն, հիդրոէներգետիկա, ՌԱՕ ԵԷՍ-ի աշխատանքներ։

Ստեպաշինն ընդգծեց, որ դրանք չորս հիմնական վերահսկողական միջոցառումներ են, որոնք կիրականացվեն մինչև 2012թ.-ը։ Միաժամանակ նա նշեց, որ նոր հարցեր առաջանալու դեպքում ռուսական կողմը պատրաստ է քննարկել համատեղ համագործակցության հնարավորությունները, հատկապես ՌԴ նախագահի Երևան կատարած այցից և համագործակցության լուրջ երկկողմանի ծրագրի ստորագրումից հետո։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով Հայաստանում էր  օգոստոսի 19-21-ը։

Այցի շրջանակներում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում՝ Գյումրիում ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ի երկկողմանի պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը, որը վերաբերում է փաստաթղթի գործունեթյան ժամկետի երկարացմանը (մինչև 2046թ.-ը), հայկական տարածքում նոր ատոմակայանների և ատոմային բլոկերի շինարարաության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին համաձայնագիրը, երկու երկրներում առևտրային ներկայացուցչություններ ստեղծելու մասին համաձայնագիրը, ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, ինչպես նաև հայկական տարածքում հավատարմագրած սպասարկման կենտրոններ և սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխսպասարկման ու նորոգման հարցով ՀՁ-ի  ստեղծման բնագավառում համագործակցության հարցով փոխըմբռնման հուշագիրը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: