478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելությունը պատվի և խղճի պարտք է. Ստեպաշին
11:55
29 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը պատվի և խղճի պարտք է, չորեքշաբթի Երևանի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողներին ասաց ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը։

ԱՊՀ և Բալթյան երկրների բարձրագույն վերահսկող մարմինների ղեկավարների պատվիրակությունը, որը Հայաստանում է գտնվում Բարձրագույն մարմինների խորհրդի 10-րդ հոբելյանական նիստին մասնակցելու նպատակով, չորեքշաբթի այցելեց Ծիծեռնակաբերդ։ Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել «հավերժական կրակի» մոտ։

«Ես առաջին անգամ չէ, որ այստեղ եմ տգնվում, և սա անմեղ զոհված մարդկանց հիշատակն է»,- ասաց Ստեպաշինը։ Նա նշեց, որ Հայաստանի համար սա ազգային ողբերգություն է, սա «զարմանալիորեն գեղեցիկ ժողովրդի նյարդը, հոգին և սիրտն է»։

Այդ կապակցությամբ ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավարը վստահություն հայտնեց, որ ցանկացած մարդու, առավել ևս ռուսների համար, քանի որ Ռուսաստանը Հայաստանի համար մտերիմ երկիր է, «պարզապես պատվի, խղճի և հոգու պարտքն է  այցելել այս վայրը»։ «Շնորհակալ եմ, որ դուք չեք մոռանում ձեր հիշատակը»,- ավելացրեց Ստեպաշինը։

ԱՊՀ և Բալթյան երկրների Վերահսկիչ ծառայութունների անդամները միասին   եղևնի տնկեցին հիշատակի ծառուղում, որի կողքին ցուցանակ տեղադրվեց՝ «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ԱՊՀ մասնակից երկրների պետությունների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի կողմից» մակագրությամբ ։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: