487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Բարեկամության հայ-շվեցարական խորհրդարանական խումբը նպաստում է երկու երկրների հարաբերությունների խորացմանը. ՀՀ ԱԺ ղեկավար
11:30
29 Սեպտեմբերի 2010

Հայաստանի և Շվեցարիայի միջև բարեկամական հարաբերությունները զարգանում և խորանում են բարեկամության հայ-շվեցարական խորհրդարանական խմբի եռանդուն և անկողմնակալ աշխատանքի շնորհիվ, նախօրեին Բեռնում խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, ԱԺ նախագահը նշել է, որ երկու ժողովուրդները նույն հոգևոր և մշակութային արժեքների կրողներն են, երկու երկրները գրեթե նույն բնապատկերն ունեն, չունեն ելք դեպի ծով, սակայն ունեն համոզմունքներ, հմտություններ և գիտելիքներ:

Հովիկ Աբրահամյանն իր  երախտագիտությունը հայտնեց 2003 թ. դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային Խորհրդի կողմից բանաձևի ընդունման համար և այդ գործում ընդգծեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի ծավալած ակտիվ գործունեությունը:

Նա նշեց, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար կարևոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:  Այդ համատեքստում նա  գոհունակություն հայտնեց Շվեյցարիայի խորհրդարանում հայ-շվեյցարական բարեկամության խմբի ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար` նշելով, որ 2008 թ. բարեկամական խմբի այցը  Հայաստան բավականին արդյունավետ էր եւ խթան հանդիսացավ ոչ միայն խորհրդարանական համագործակցության խորացման, այլեւ տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման համար:

Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերը և Դոմինիկ Դը Բյումանը բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը երկու երկրների բարեկամությունը եւ փոխգործակցությունը ամրապնդելու եւ խորացնելու առումով:

Շվեյցարացի պատգամավորները կարևորեցին միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, փոխայցերը և համագործակցությունը միջազգային կառույցներում:

Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կազմում են ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը։

Շվեցարիայի մայրաքաղաքում պատվիրակությանը միացել է Շվեցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը։

Սեպտեմբերի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր փոխնախագահ, Արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյի, Համադաշնության Պետությունների խորհրդի նախագահ Էրիկա- Ֆորստեր Վանինիի և Ազգային խորհրդի նախագահ Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։