480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Թատրոնի միջազգային ակադեմիան ակադեմիկոսի կոչում է շնորհել Երևանի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարին
19:39
28 Սեպտեմբերի 2010

Թատրոնի միջազգային ակադեմիան (ԹՄԱ) ակադեմիկոսի կոչում է շնորհել Հայաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, երեքշաբթի հայտնեց ԹՄԱ նախագահ Դմիտրի Վլասովը։

ԹՄԱ ակադեմիկոսի դիպլոմի, հատուկ վզնոցի, ակադեմիական գլխարկի և «Թատրոնի ասպետ» արձանիկի հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ Գրիգորյանի բեմադրած Օստրովսկու «Խումհար ուրիշի խնջույքին» ներկայացումից հետո։

Թատրոնի միջազգային ակադեմիան հիմնադրվել է 1999 թվականին Ի.Մ. Սմոկտունովսկու անվան Թատրոնի և հեռուստատեսության օժանդակության տարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի աջակցությամբ։ ԹՄԱ-ն թատերական բազմաթիվ փառատոների և վարպետության դասերի կազմակերպիչ է։ Ակադեմիայի նախագահության կազմում են թատերական գործիչներ։

ԹՄԱ պատվավոր ակադեմիկոսների թվում են հայտնի դրամատուրգ Վիկտոր Ռոզովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տատյանա Դորոնինան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կիրիլ Լավրովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Կասատկինան, ֆրանսիացի հայտնի դերասանուհի Աննի Ժիրարդոն։

«Անշուշտ, հաճելի է, երբ մրցանակներ ես ստանում կառավարությունից, բայց ավելի թանկ է, երբ քեզ գնահատում են գործընկերներդ»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Գրիգորյանը։

Խոսելով ժամանակակից թատրոնի խնդիրների մասին՝ նա նշեց, որ ժամանակակից թատրոնն իր համար, նախևառաջ, բարձր գրականությունն է, և հենց նրանից պետք է սկսվի թատրոնը։

«Երկացանկային թատրոնն ինձ համար ամենաժամանակակից թատրոնն է, քանզի կրքերի ճշմարտությունը և զգացմունքների ճշմարտանմանությունը պետք է ժամանակակից թատրոնի առաջին տեղում լինեն, ես ընդունում եմ ռեժիսորական բոլոր հնարքները, բայց եթե չկա մարդկային շունչ, դերասանի և ռեժիսորի մեծ սիրտ, եթե ժամանակակից թատևոնը չի առաջացնում արցունք կամ ծիծաղ, ապա արժեք չունի նման թատրոնը»,- ասաց նա։

Ավելի քան 40 տարի Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ղեկավարող Ալեքսանդր Գրիգորյանի ստեղծագործական նվաճումներից են Ռիչարդ Կալինոսկու (Չեխովի անվ. ՄԳԹ) «Լուսնահրեշը», Նիկոլայ Գոգոլի «Կրքեր ըստ ռևիզորի», Ալեքսանդր Շիրվանզադեի (Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն) «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» բեմադրություններն են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։