484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի և Երևանի միջև պայմանավորվածությունները չեն տուժի Լուժկովի հրաժարականի պատճառով. փորձագետ
18:53
28 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի և Երևանի միջև պայմանավորվածությունները չեն տուժի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրաժարականի պատճառով,  երեքշաբթի հայտարարեց փորձագետ Սերգեյ Շաքարյանցը։

Ներկայումս Երևանի և Մոսկվայի միջև մի շարք խոշոր նախագծեր են իրագործվում շինարարության, քաղաքաշինության, կրթության, էներգետիկայի ոլորտներում։

«Կարծում եմ, որ մեկ մարդու կամ մի խումբ պաշտոնատար անձանց հրաժարականից ոչինչ չպետք է կախված լինի, քանի որ Մոսկվայի և Երևանի միջև պայմանավորվածությունները, ինչպես ՌԴ և ՀՀ միջև, հեռանկարային և փոխշահավետ բնույթ են կրում»,- ասաց Շաքարյանցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Մասնավորապես, նա հիշեցրեց վերջին օրինակը, երբ Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ երկկողմ պայմանագրի՝ 24 տարով երկարացման մասին արձանագրություն ստորագրվեց։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցի (օգոստոսի 19-21) շրջանակներում արձանագրությոն է ստորագրվել Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ երկկողմ պայմանագրի երկարացման վերաբերյալ մինչև 49 տարի։

«Նախնական պայմանագիրը ձևակերպվել է այն ժամանակ, երբ առկա էր հակաժողովրդական ՀՀՇ-ն, իսկ Ռուսաստանում Բորիս Ելցինի՝ ներկայումս դատապարտվող ռեժիմը։ Անկախ նրանից, թե որ կուսակցությունն ու անձանց խումբն է իշխանության ղեկին Մոսկվայում կամ Երևանում, երկկողմ բնույթի պայմանավորվածությունները շարունակում են կատարելագործվել և կատարվել, այդ պատճառով էլ կարծում եմ, որ Լուժկովի հրաժարականը չի ազդի Մոսկվայի և Երևանի միջև պայմանավորվածությունների վրա»,- ասաց Շաքարյանցը։

Միաժամանակ նա նշեց, որ քաղաքապետի հրաժարականը կապված է Ռուսաստանի առաջիկա ընտրությունների նախապատրաստման հետ։

Յուրի Լուժկովի հանդեպ վստահությունը կորցնելու կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է նրան Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Լուժկովը քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում ավելի քան 18 տարի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։