486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Օհանյանը լրջորեն զբաղվում է հայկական բանակում կարգուկանոն հաստատելով. ղարաբաղյան պատերազմի հերոս
17:42
28 Սեպտեմբերի 2010

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զբաղվում է հայկական բանակում կարգուկանոնի հաստատմամբ, կարծում է ղարաբաղյան պատերազմի հերոս, Պաշտպանական մարզատեխնիկական միության նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

Վերջին ժամանակներս զինվորական մասերում զինծառայողների սպանությունների և ինքնասպանությունների, ինչպես նաև դժբախտ պատահարների  հետ կապված մի քանի միջադեպ է տեղի ունեցել։ Բանակում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում մի շարք զինծառայողներ ձերբակալվել են, մյուսները ենթարկվել են տարբեր աստիճանի պատասխանատվության։

«Երբ բացասական բռնկում կա, դա, անշուշտ, հարվածում է բանակին... Կարևոր է, որ Պաշտպանության նախարարությունը ճիշտ դիրք է գրավել, նա չի հերքում այդ փաստերը, այլ ասում է՝ մենք խնդիրներ ունենք և պայքարելու ենք դրանց դեմ»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Տեր-Թադևոսյանը։

Նա նշեց, որ միջադեպերի կապակցությամբ շատ հրամանատարներ ազատվել են, կարգուկանոնի հաստատման կոշտ քայլեր են կատարվել։

Միաժամանակ Տեր-Թադևոսյանը նշեց, որ «դեդովշչինան» բուն հայկական երևույթ չէ, այդ թերությունները կան բոլոր բանակներում, և դրանց հետ պետք է պայքարել։ Մասնավորապես, նա հիշեցրեց, որ հայկական բանակում «դեդովշչինայի» մասին ինտերնետում տեղադրված տեսահոլովակից երկու ամիս առաջ ինտերներտում դրվել են ադրբեջանական բանակում առկա միջադապերի մասին հոլովակներ։ Տեր-Թադևոսյանը նշեց, որ ամեն տարի բազմաթիվ զինծառայողների է պատրաստում, և նրանց հետ զրույցում պարզում է, որ հայկական բանակում նկատվում է նաև դրական փոփոխություն։ «Իմ կողմից գեղեցիկ չի լինի խոսել դրականի մասին, բայց հանրությունը պետք է նկատի և լուսաբանի դրական շարժը բանակում»,- ասաց նա։

Ղարաբաղյան պատերազմի հերոսը նշեց, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ զինվորի կապը սպայի հետ ավելի ուժեղ է եղել։ «Հրամանատարը հասկանում էր, որ իր կյանքը կախված է զինվորի կյանքից, բարդ իրավիճակը ընկերություն է ստեղծում, իսկ խաղաղ ժամանակ սպան դառնում է տեր և տիրակալ, նա արդեն չի ցանկանում զինվորի հետ մեկ սեղանի շուրջ նստել»,- ասաց Տեր-Թադևոսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հայկական բանակի մարտական ոգին ավելի ուժեղ է, քան Ադրբեջանում։

«Եթե հակառակորդը պարտվել է, ինչպես էլ որ ջանք գործադրի, նրա մարտական ոգին կոտրվել է, և նա չի կարող վերականգնել այն մինչև մի որևէ պահի։ Մեր մարտական ոգին ավելի ուժեղ է... այն «պլյուս» նշանն ունի, ինչքան էլ որ հիասթափված լինենք իրականությունից»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: