478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը տարօրինակ է համարում Բաքվի մերժումը՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու մասին
10:46
28 Սեպտեմբերի 2010

Երկուշաբթի ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական կողմի՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու մերժման վերաբերյալ։

Կիրակի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գի Մունը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ կողմ է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծից դիպուկահարների հեռացմանը, ինչը կօգնի կողմերի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդմանը։ Ի պատասխան Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտնել էր, որ այդ քայլը չի նպաստի հակամարտության կարգավորմանը։

«Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությամբ՝ գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և երկուստեք նվազեցնել կորուստները: Հիշեցնենք, որ նույն առաջարկով հանդես են եկել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- ասվում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հայկական պաշտպանական գերատեսչությունում տարօրինակ են համարում, որ հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիոն գործողություններ իրականացնելու մասին անընդհատ կեղծ մեղադրանքներ առաջադրելով հայկական կողմին, ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել շփման գծից դիպուկահարների հեռացման նախաձեռնությանը։

«Ինչ վերաբերում է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հերթական ապատեղեկատվությանը, որը հնչեցրել է Սաբիրօղլուն, ապա մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի զինված ուժերի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ասվածի վառ օրինակն է ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայկական տարածք ներխուժելու անհաջող փորձերը, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել։ «Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը»,- հիշեցրեցին ՀՀ ՊՆ-ից։

Հայկական պաշտպանական գերատեսչությունից նշեցին, որ այդ միջադեպերի առիթով հայտարարություններով ելույթ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԵՄ ներկայացուցիչները՝ նշելով, որ հետագա ուժի գործադրումը միայն բարդացնում է իրավիճակը և կարող է տառապանքների, ավերածությունների և հակամարտության ու թշնամանքի շարունակման հանգեցնի։

«Հայկական կողմից ադրբեջանական քաղաքացիական բնակչության գնդակոծման մասին Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարի հաստատումները չեն համապատասխանում իրականությանը։ Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմին և տարբեր տեսակի գործողությունների են դիմում միայն որպես պատասխան հակառակորդի ոտնձգություններին»,- ասվում է հայտարարության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: