484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ սամբիստները Թբիլիսիում կմասնակցեն Աշխարհի առաջնության երիտասարդական և պատանեկան մրցաշարին
20:11
27 Սեպտեմբերի 2010

Հայաստանի սամբոյի հավաքականը կմասնակցի երիտասարդների, պատանիների և աղջիկների միջև անցկացվող աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 7-11-ը Թբիլիսիում, հաղորդում է հանրապետության Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Պատանիների առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Գրիգոր Մխիթարյանը (48 կգ), Գոռ Մալյանը (52 կգ), Ալեքսանդր Բադալյանը (56 կգ), Էդգար Կարապետյանը (60 կգ), Հայկ Հովսեփյանը (65 կգ), Կարեն Պողոսյանը (70 կգ), Մհեր Կարապետյանը (75 կգ), Անդրանիկ Պետրոսյանը (81 կգ), Ռուդոլֆ Ոսկանյանը (87 կգ) և Ազատ Աբրահամյանը (87 կգ-ից բարձր)։

Երիտասարդական առաջնությանը կմասնակցեն Մուշեղ Հակոբյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արմեն Անտոնյանը (57 կգ), Վոլոդյա Ղանդիլյանը (62 կգ), Արմեն Ադամյանը (68 կգ), Ալբերտ Կարխանյանը (74 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Տիգրան Անտոնյանը (100 կգ), Արտյուշա Մկրտչյանը (100 կգ-ից բարձր)։

Հայ կին սամբիստներին առաջնությանը կներկայացնեն Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Ասյա Լալազարյանը (56 կգ), Ժենյա Քոչարյանը (60 կգ)։

Թբիլիսիում հայկական թիմի կազմում կմեկնեն նաև մարզիչներ Վարդան Խուգեյանը, Գուրգեն Սևոյանը, Հայկ Ավետիսյանը, Էռնեստ Միրզոյանը, գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը։

Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը։

Անցած գարնանը Սալոնիկում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը երիտասարդ և պատանի հայ սամբիստները մեկ ոսկե, մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ են նվաճել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: