481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Կոմպոզիտոր Հարությունյանի 90-ամյակի հոբելյանական համերգը կնվիրվի «կենդանի դասականի» կամերային ստեղծագործությանը
19:16
27 Սեպտեմբերի 2010

Ականավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգը կներկայացնի հայկական կոմպոզիտորական դպրոցի «կենդանի դասականի» կամերային ստեղծագործությունը։

Ալեքսանդր Հարությունյանը (ծնված 1920թ.-ի սեպտեմբերի 23-ին) ականավոր հայ խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է(1970)։ 1954թ.-ից Հայկական ֆիլhարմոնիայի գեղարվեստական ղեկավարն է եղել։ Բազուն վոկալ սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է, որոնց թվում են առավել հայտնի «Հայրենիքի մասին կանտատան», ինչպես նաև «Սայաթ-Նովա» օպերան։

«Սա մաեստրոյի ոչ այնքան հայտնի կամերային ստեղծագործությանը նվիրված առաջին համերգը կլինի, որը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց Խաչատրյանի անվան Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը

Ըստ նրա, համերգի ծրագիրը մանրակրկտորեն համաձայնեցվել է կոմպոզիտորի հետ, արդյունքում այն հոգեցունց և ջերմ կլինի և ոչ այնքան հոբելյանական, «այդ բառի վատ իմաստով, երբ ամեն ինչ շատ պաշտոնական և անհետաքրքիր է անցնում»։

Համերգի ծրագրում ներառված են Հարությունյանի կամերային ստեղծագործությունները, այդ թվում կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար գրված սյուիտը, ալտի և դաշնամուրի համար գրված «Ռետրո» սոնատան։ Նաև կկատարեն երկու դաշնամուրների համար գրված Հայկական ռապսոդիան, որը ստեղծվել է մեկ այլ ականավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հետ։ Բացի այդ, իր վարպետությունը կներկայացնեն նաև այլ վոկալային քառյակներ։

Շահգալդյանը տեղեկացրեց, որ Կամերային երաժշտության տնից նաև ուղիղ Ինտերնետ հեռարձակում կկազմակերպվի ( khachaturiantrio.com), և աշխարհի ցանկացած կետից հնարավոր կլինի միանալ և լսել դասականի ստեղծագործությունները։

Միաժամանակ դաշնակահար Արմինե Գրիգորյանը նշեց, որ հայ կոմպոզիտորների արվեստը ներկայացնելը պետք է ցանկացած հայ երաժշտի առաքելությունը լինի, առավել ևս դա Տրիոյին է վերաբերում, որը մեծն Արամ Խաչատրյանի անունն է կրում։

«Մեզ մոտ ավանդույթ է ձևավորվել ականավոր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն իրենց նվիրված հոբելյանական համերգներին ներկայացնելը։ Այսպիսով, մենք արդեն Էդուարդ Միրզոյանին և Ավետ Տերտերյանին նվիրված հոբելյանական համերգներ անցկացրել ենք, որոնք մեծ հաջողություն են ունեցել»,- ասաց դաշնակահարուհին։

Նա նաև ավելացրեց, որ նրանց համերգների ժամանակ հաճախ հայ կոմպոզիտորների քիչ հայտնի կամ ընդհանրապես չճանաչված ստեղծագործություններ են հնչում, ինչը թույլ է տալիս այդ կերպ դրանց նոր շունչ տալ։

Համերգը տեղի կունենա Հարավկովկասյան Երկաթուղի ընկերության հովանու ներքո, որն առաջինն է արձագանքել համերգի անցկացմանն աջակցություն ցուցաբերելու խնդրանքին։

ՀԿԵ մամուլի ծառայության ղեկավար Վահե Դավթյանը նշեց, որ իրենց ընկերության համար նմանօրինակ նախագծում որպես գլխավոր հովանավոր մասնակցելը գեղագիտական մեծ հաճույք է։

«Մեր ընկերությունում արդեն ավանդույթ է ձևավորվել դասական համերգների անցկացմանն աջակցություն ցուցաբերելը։ Մեծ բիզնեսը նաև մեկ այլ սոցիալական,  ինչպես նաև մշակութային պատասխանատվություն է ենթադրում, ինչին էլ հետևում է ՀԿԵ ընկերությունը»,- ասաց Դավթյանը։

Մաեստրո Հարությունյանի մեծ ընկեր, Խաչատրյանի անվան Տրիոյի գործընկեր Ասատուր Գյուզելյանը նշեց, որ կոլեկտիվը կարող է ողջ աշխարհի լավագույն տրիոյի հնգյակի մեջ մտնել։

Ըստ նրա, վերջերս Տրիոն հյուրախաղեր է ունեցել Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում, իսկ այժմ պատրաստվում է ԱՄՆ-ի և Ավստրալիայի հյուրախաղերին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: