483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
High Fest 2010 միջազգային թատերական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը Երևանում
18:15
24 Սեպտեմբերի 2010

Կատարողական արվեստի միջազգային ութերորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը ՀՀ մայրաքաղաքում, ուրբաթ լրագրողներին հայտնեց High Fest - 2010 փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։

«High Fest միջազգային փառատոնը բազմաժանր միջոցառում է, որին մասնակցում են այն ստեղծագործական կոլեկտիվներն ու թատրոնների դերասանները, ովքեր աշխատում են կատարողական արվեստի բոլոր ժանրերում՝ դրամա, հումոր, մնջախաղ, շարժում, կրկես, փողոցային թատրոն, տիկնիկային թատրոն, պար, երաժշտություն»,- ասաց նա։

Ըստ Ղուկասյանի, այս տարի իրենց վարպետությունը ցույց կտան 22 երկրի 250 մասնակիցներ։ Մայրաքաղաքի թատերական բեմերում շուրջ 60 ներկայացում կցուցադրվի։ Փառատոնի մասնակիցներից են Ռուսաստանի, Ավստրալիայի, Սլովենիայի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի Վրաստանի թատերախմբերը։ Առաջին անգամ փառատոնին կմասնակցեն Չինաստանի և Ուկրաինայի թատերական կոլեկտիվները։

Փառատոնի նպատակների մասին խոսելիս՝ Ղուկասյանը նշեց, որ High Fest-ը նոր անուններ բացահայտելու, Հայաստանում թատերական արվեստը զարգացնելու և արտասահմանյան հանդիսատեսի դատին հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակ ունի։

Ըստ նրա, փառատոնին մասնակցելու համար հրավիրվում են փորձարարական թատերախմբեր, ուսանողական կոլեկտիվներ, ովքեր հայտնի չեն հայ հանդիսատեսին, բայց շատ հետաքրքիր են նորարարական արվեստի առումով։

«Հրավիրվում են այնպիսի թատրոններ, որոնք տաղանդավոր երիտասարդ դերասանների և ռեժիսորների համար կատալիզատոր են՝ ոչ միայն Հայաստանից, այլ նաև փառատոնի այլ մասնակից երկրներից»,- ասաց Ղուկասյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի փառատոնը կբացվի «Made in Iran» ներկայացումով՝ «Էմրուզ» իրանական թատրոնի բեմադրությամբ, որը տեղի կունենա Ստանիսլավկսու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում։

«Մեզ համար իրանական թատերարվեստը հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ տարեցտարի իրանական թատրոնը լավագույն արդյունքներն է ցուցադրում և ամբողջովին եվրոպական ոգով է տոգորված։ Այդ պատճառով High Fest 2010 փառատոնի ժամանակ այն առանձին ծրագրով կներկայանա»,- ասաց High Fest փառատոնի նախագահը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։