485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տղամարդկանց շուրջ 6%-ը և կանանց 4%-ը ոչ ավանդական կողմնորոշում ունեն. սեքսոպաթոլոգ
17:13
24 Սեպտեմբերի 2010

Հայաստանում տղամարդկանց շուրջ 5-6 տոկոսը համասեռամոլներ են, իսկ կանանց 3-4 տոկոսը՝ լեսբուհիներ, ուրբաթ լրագրողներին ասաց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը։

«Ներկայացված ցուցանիշները բավականին հարաբերական են, սակայն վիճակագրության համաձայն, տղամարդիկ կանանցից ավելի շատ են հակված սեքսուալ շեղումների, քանի որ այդ առումով ավելի խոցելի են»,- ասաց Շահրամանյանը։

Նա նշեց, որ դեռ հինգ տարի առաջ թվերը զգալիորեն քիչ էին, սակայն ազատ շփման ավելացումը, տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև համասեռամոլների համար հատուկ ակումբների ստեղծումը իրավիճակը դեպի վատն է փոխել։

Ըստ սեքսապոթոլոգի, նման ազատությունը բերել է նրան, որ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդիկ դադարել են թաքնվել և սկսել են հասարակական վայրերում հայտնվել՝ համապատասխան տեսքով։ Չնայած, ինչպես նշեց փորձագետը, ոչ միշտ կարելի է արտաքին տեսքից և պահելաձևից բացահայտել նման մարդուն։
 
Շահրամանյանը նշեց, որ համասեռամոլության զարգացման պատճառներից մեկը տղաների սխալ սեքսուալ դաստիարակությունն է, չնայած կան բնածին համասեռամոլության դեպքեր։

«Համասեռամոլության զարգացման հիմնական պատճառները սկզբնավորվում են մանկական հասակում, երբ շատ ծնողներ, ովքեր ցանկացել են աղջիկ ունենալ, հաճախ տղային աղջկա զգեստ են հագցնում կամ այլ պարագաներ են օգտագործում, որոնք առավել հատուկ են աղջիկներին»,- ասաց Շահրամանյանը։

Ըստ նրա, համասեռամոլությունը չնայած որ չի դասվում հիվանդությունների շարքը (1973թ.-ին համասեռամոլությունը բացառվել է հոգեբանական առողջության խախտման շարքից), ամեն դեպքում այն միայն բժշկական ճանապարհով է հայտնաբերվում՝ մանկական հասակում հոգեբանական շեղումների, սեքսուալ երևակայության և նախասիրությունների ուսումնասիրման միջոցով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։