480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
USAID ծրագրերով 16 տարվա ընթացքում ավելի քան 24 հազար հայ մասնագետ է վերապատրաստում անցել
19:55
23 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման USAID ծրագրի շրջանակներում 16 տարվա ընթացքում ավելի քան 24 հազար մասնագետ է վերապատրաստում անցել, հինգշաբթի ծրագրի փակման արարողության և գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ ասաց ծրագրի ղեկավար Անուշ Եդիգարյանը։

«Ավելի քան 5 հազար հայկական կազմակերպություններ օգտվեցին ծրագրի օգնությունից, ավելի քան 1,3 հազար սեմինար է անցկացվել՝ ներուժի վերապատրասման և զարգացման վերաբերյալ»,- ասաց Եդիգարյանը։

Ըստ նրա՝ 16 տարվա աշխատանքի ընթացքում սերտ համագործակցություն է հաստատվել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ, իսկ վերապատրաստման ծրագրեր անցկացնելիս հաշվի է առնվել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների փորձը: Ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտների  սեմինարներ են անցկացվել, մասնավորապես՝ տնտեսական զարգացման, ժողովրդավարական կառավարման, սոցիալական ապահովման, էներգետիկայի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր և միջին բիզնեսի։

Ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ նաև երիտասարդ առաջնորդների պատրաստման  նախագծեր են անցկացվել։

Եդիգարյանը նշեց, որ Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային համագործակցության գործակալության (USAID) միջոցներից, սակայն չնշեց 16 տարվա ընթացքում տրամադրված գումարի չափը։

Հայաստանում USAID-ն գործում է 1992թ.-ից։ 2009թ.-ին գործակալության ծրագրերով  հանրապետությանը ավելի քան 31,8 մլն դոլար է հատկացվել։

USAID երևանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիման իր հերթին նշեց, որ USAID-ն Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագիրն ավարտելուց հետո ևս  կշարունակի Հայաստանի ներուժի  զարգացման և վերապատրաստման նախագծեր իրականացնել։ Ըստ նրա՝ USAID-ն մտադիր է շարունակել հասարակական կազմակերպությունների, ժողովրդավարության զարգացման համար նախատեսված ծրագրերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: