481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվից Երևան են ժամանել ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները
18:11
23 Սեպտեմբերի 2010

ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների ինքնաթիռը հինգշաբթի ցերեկը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

Համագործակցության բոլոր երկրներից և Վրաստանից 94 երիտասարդ երաժիշտներ են Երևան ժամանել, մենակատարներ՝  չինացի ջութակահար Ֆեն Նինը և Բելառուսից օպերային երգչուհի Օքսանա Վոլկովան, նվագախմբի ղեկավար՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը։

Նվագախմբի կազմում, որը ստեղծվել է 2007թ.-ին՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ, ներառված է Համագործակցության 11 երկրներից 94 երիտասարդ կատարող։

«Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը յուրահատուկ երևույթ է, որն աշխարհում նմանը չունի»,- այդ կարծիքին է մաեստրո Վլադիմիր Սպիվակովը։ - Այն օգնում է երիտասարդ տաղանդներին կայանալ, ինքնարտահայտվել»։

Երևանում ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Ֆիլհարմոնիայի Ա. Խաչատրյանի անվան դահլիճում՝ հյուրախաղերի շրջանակներում։

ԱՊՀ երկրների մայրաքաղաքներով հյուրախաղերի ծրագրի մեջ ներառված են Ջուզեպե Վերդիի, Նիկոլո Պագանինիի, Պյոտր Չայկովսկու, Կամիլ Սեն-Սանսի, Ժորժ Բիզեի և հյուրախաղի մասնակից երկրների ազգային կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Երևանը հյուրախաղերի չորրորդ կետն է. մի քանի օր առաջ ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Աստանայում, Աշխաբադում և Բաքվում, Հայաստանի մայրաքաղաքում ելույթից հետո երաժիշտներին սպասում են Կիևում և Մոսկվայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։