481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ավելի քան 45,8 հազար միավոր զենք է գրանցված. Ոստիկանություն
17:39
23 Սեպտեմբերի 2010

Հայաստանում այսօրվա դրությամբ  45 822 միավոր զենք է գրանցված, ասաց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Մեհրաբյանը։

«Գրանցված զենքերից 3 683 միավորը ակոսավոր փողով որսորդական զենք է, 33 648-ը՝ որսորդական հարթ փողով զենք է, 2011-ը՝ պարգևատրված, 6233-ը՝ գազով զենք է և 72 հավաքածու՝ 274 միավոր զենքով»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Մեհրաբյանը հայտնեց, որ միայն այս տարի Հայաստանում 2812 անձինք  քաղաքացիական զենք կրելու թույլտվություն են ստացել, ինչը փոքր-ինչ ավելի է անցյալ տարվա ցուցանիշից։

Ըստ նրա՝ վերջին տարիներին պաշտպանության նպատակով զենք ձեռք բերելու  դեպքերը կրճատվել են, միաժամանակ ինքնապաշտպանության հիմնական զենքը գազային ատրճանակն է, որը հաճախ կանայք են օգտագործում։

Մեհրաբյանը նշեց, որ զենքի անօրինական պահելու խնդիր կա, բայց դժվարացել է անօրինական շրջանառության չափերը նշել։

Ըստ նրա տվյալների՝ 2010թ..-ի ութ ամիսների ընթացքում 10 279 հանցագործություն է կատարվել, որոնցից 39-ը՝ հրազենի օգտագործմամբ, ընդ որում այդ զենքի միայն 10 տոկոսն է հաշվառման ենթարկվել։

Այդ կապակցությամբ նա նշեց, որ տվյալ ոլորտում անհրաժեշտ է իրավական դաշտը կարգավորել։ «Անօրինական պահվող զենքի հանձնումը շարունակվում է։ 2010թ.-ին 72 միավոր է առգրավվել, իսկ ինքնակամ 11 միավոր է հանձնվել, ընդ որում՝ առգրավվել են առավելապես որսորդական զենքերը, որոնց գրանցման ժամկետը ժամանակին չի երկարացվել»,- ասաց գնդապետը։

Մեհրաբյանը տեղեկացրեց, որ Հայաստան առավելապես զենք է բերվում Ռուսաստանից, ինչպես նաև Եվրոպայից, և իրացվում է համապատասխան արտոնագիր ունեցող հատուկ խանութներում։

Զենքի մասին օրենքի համաձայն՝ արտոնագիրը տրվում է մինչև հինգ տարի ժամկետով և միաժամանակ թույլտվություն է համարվում զենք պահելու և կրելու համար, եթե դրանում զենքի գրանցման մասին համապատասխան նշում է արվել։

Միաժամանակ լրագրողների հարցին պատասխանելով՝ ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալն ասաց, որ մասնավոր թիկնապահներն իրավունք ունեն միայն գազային ատրճանակից օգտվելու։ «Եթե օլիգարխների կամ պատգամավորների պահակախումբը մարտական զենք ունի, նշանակում է, որ նրանք պետական պահպանության մարմինների ծառայության աշխատակիցներ են»,- ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ զենքի մասին օրենքը բարեփոխման կարիք ունի, և այժմ լրացումների փաթեթ է պատրաստվում, որը կներկայացվի 2011թ.-ի երկրորդ կեսին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: