487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
«Երգում է 70-ականների Երևանը» համերգային ծրագիրը կներկայացվի Լոս-Անջելեսում դեկտեմբերին
13:43
23 Սեպտեմբերի 2010

«Երգում է 70-ականների Երևանը» համերգային ծրագիրը կներկայացվի լոսանջելեսյան հանդիսատեսին դեկտեմբերին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց նախագծի հեղինակ, ջազմեն, բասկիտառահար Վազգեն Ասատրյանը։

«Համերգների նպատակը ոչ թե գումար վաստակելն է, այլ ելույթ ունենալու հնարավորություն տալն այն կատարողներին, ովքեր հանդես չեն եկել արդեն 20-30 տարի, ինչպես նաև հիշեցնել երիտասարդությանը, որ եղել են այսպիսի հրաշալի արտիստներ, եղել են այսպիսի երգեր»,- հինգշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ասատրյանն ասաց նաև, որ «Երգում է 70-ականների Երևանը» համերգային ծրագրի շրջանակներում երկու համերգ կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում՝ սեպտեմբերի 25-ին և 26-ին։

«Երգում է 70-ականների Երևանը» առաջին համերգները կայացել են 2005 թվականին Երևանում և մեծ հաջողությունն են վայելել հանդիսատեսի մոտ, ով գալիս էր համերգի ոչ միայն կարոտի զգացումով, այլ նաև որակյալ երաժշտություն լսելու համար։ 

Ինչպես հայտնեց հայտնի երաժիշտը, այս տարի նոր ծրագիր կլինի 70-ականների հայ աստղերի մասնակցությամբ։ Նրանց թվում են Լևոն Սևանը, Ռայիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սյուզան Մարգարյանը և ուրիշներ։

Կհնչեն երգեր, որոնք չեն կատարվել նախորդ ծրագրում, ինչպես նաև հանդիսատեսը կլսի նախկինում հանրաճանաչ երգչուհի Էլվինա Մակարյանի երգը Սյուզան Մարգարյանի կատարմամբ։

Համերգային ծրագրի գլխավոր հովանավորն է VivaCell ընկերությունը և ՎՏԲ Հայաստան Բանկը որպես հովանավոր-գործընկեր։ Հովանավորների թվում է նաև Ինգո-Արմենիա ընկերությունը։

Խոսելով երգարվեստի ներկա վիճակի մասին՝ Ասատրյանը նշեց, որ Հայաստանը բավական տաղանդավոր երիտասարդություն ունի, որը, սակայն, աջակցության կարիք է զգում։

«Երգում է 70-ականների Երևանը» համերգային ծրագիրը միաժամանակ հիշեցում և պայքար է, պայքար անորակ երաժշտության դեմ»,- հավելեց ջազմենը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։