486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել
11:13
23 Սեպտեմբերի 2010

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Խանտի Մանսիյսկում անցկացվող Համաշխարհային շախմատային 39-րդ Օլիմպիադայում, տեղեկացնում է  armchess.am-ը։

Նախօրեին երկրորդ փուլում հայ շախմատիստները հաղթանակ են տարել Ավստրալիայի թիմի նկատմամբ 3,5։0,5 հաշվով։ Խաղում արդյունք ունեցան թիմի առաջատար Լևոն Արոնյանը, ինչպես նաև Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի։

Հայաստանի կանանց թիմն անհաջող  հանդես եկավ երկրորդ փուլում՝ զիջելով չեխերին 1,5։2,5 հաշվով։ Միակ հաղթանակը գրանցեց Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը բավարարվեց ոչ-ոքիով, իսկ Լիլիթ Գալոյանը և Նելլի Աղինյանը զիջել են իրենց հակառակորդներին։

Խանտի Մանսիյսկի 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադային մասնակցում է տղամարդկանց 148 և կանանց 114 թիմ աշխարհի 144 երկրից։

Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են շվեյցարական 11 տուրերի համակարգով։ Բոլոր թիմերի կազմում են 4 հիմնական և մեկ պահուստային խաղացող կա։ Խաղերի օրերն են՝ սեպտեմբերի 21-25-ը, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 3-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։