483.99
+0.13
574.4
+1.51
8.28
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է անդամակցել Եվրոպական ռեգիոնների ասամբլեային
10:51
23 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական ռեգիոնների ասամբլեային (Assembly of European Regions - AEG) ՀՀ մարզերի անդամակցության հետ կապված հարցն է քննարկվել չորեքշաբթի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի նախագահ Միշել Սաբանի (Michèle Sabban) հանդիպման ընթացքում։

 

Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի նախագահի գլխավորած պատվիրակությանը Երևանում է գտնվում ՀՀ կառավարության հրավերով՝ կազմակերպության հանրապետության մարզերի անդամակցման հարցերը քննարկելու նպատակով։

Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է 270 մարզ աշխարհի 33 երկրներից՝ համագործակցության և փորձի փոխանակման բացառիկ ֆորում հանդիսանալով։

Հանդիպման ընթացքում Արմեն Գևորգյանը կարևորեց կազմակերպության հետ երկխոսության մեկնարկն ու հետագա լիաժեք համագործակցության կայացումը` նշելով, որ ՀՀ իշխանությունները մեծ նշանակություն են տալիս տարածքային կառավարման խնդիրներին: Նրա խոսքերով, տարածքների համաչափ զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից  է, և այս համատեքստում մեծ ուշադրություն է դարձվում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին ու նրանց համագործակցությանը միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների ռեգիոնների հետ:

Նա նշեց  Եվրոպական ռեգիոնների ասամբլեային Հայաստանի մարզերի անդամակցության անհրաժեշտությունը` կազմակերպության դրական փորձի ընդօրինակման և գործակցության նոր հարթակ ձևավորելու տեսանկյունից: 

Սաբանն իր հերթին անհրաժեշտ համարեց այցը Հայաստան և անդամակցության հետ կապված հարցերի քննարկումը մինչ կազմակերպության` նոյեմբերին Ստամբուլում կայանալիք վեհաժողովը, որի ժամանակ էլ տեղի է ունենալու նոր ռեգիոնների անդամակցությունը:

Այդ տեսանկյունից նա օգտակար և արդյունավետ համարեց ՀՀ մարզպետների հետ հանդիպումը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։
14:55
24 Նոյեմբերի 2017
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (ՖՈՏՈ)
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։