486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-8
Եղանակը Երևանում
Հայ
Լուսնի չինական տոնը կնշեն Երևանում սեպտեմբերի 24-ին
19:12
22 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լուսնի կամ Բերքի Չժունցյու չինական տոնը կնշեն Երևանում սեպտեմբերի 24-ին, տեղեկացնում է Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանի մամուլի ծառայությունը։

Միջոցառման կազմակերպիչը Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանում գործող Կոնֆուցիուսի Ինստիտուտն է։   

Հետևելով չինական ավանդույթին՝ միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու և ճաշակելու այդ տոնին նվիրված աշնանային հատուկ քաղցրավենիք և մրգեր:

Միջոցառումն իրենց մասնակցությամբ կպատվեն Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թյեն Չան Չուն, Հայաստանում Հնդկաստանի ՉԺՀ-ի աշխատակիցներ, հյուրեր ՀՀ կառավարությունից, Ազգային Ժողովից, ՀՀ Գիտության և Կրթության նախարարությունից, մասնագետներ և ուրիշներ:

Լուսնի կամ բերքի Չժունցյու տոնը նշում են Չինաստանում լուսնային օրացույցով ութերորդ ամսվա 15-րդ օրը։ Դա մոտավորապես աշնան կեսն է, այդ պատճառով դեռևս հին ժամանակներում այն կոչել են Չժունցյու՝ աշնան կես։ Տոնը ծնունդ է առել Թան դինաստիայի ժամանակաշրջանում և կարևոր տեղ է զբաղեցնում չինական օրացույցում՝ դա Լուսնի աստծու պաշտամունքի օր է։

Ըստ ավանդույթի, տոնական օրը չինացիները հատուկ քաղցր կարկանդակներ են ուտում և բանաստեղծություններ են կարդում լուսին լույսի ներքո, երբ լուսինն ամենակլոր և ամենավառ փուլում է։

Լուսնային բլիթները հիշեցնում են մոնղոլ նվաճողների դեմ չինացիների ապստամբության մասին։ Շատ դարեր առաջ նման կարկանդակներում դրված գրությունները կոչ էին անում ապստամբության նվաճողների դեմ։ Այս կարկանդակների խմորը պատրաստում են լոտոսի սերմերից և մանրացված քնջութից։

Այդ օրը սիրահարները խնդրում են աստվածներին միաբանել իրենց, որպեսզի նրանք լուսնի նման մեկ ընդհանուր դառնան։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: