480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ շախմատիստները հաղթանակով են սկսել Խանտի Մանսիյսկի 39-րդ Օլիմպիադան
18:32
22 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակներով են սկսել Խանտի Մանսիյսկի 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադան, տեղեկացնում է armchess.am-ը։

Նախօրեին առաջին փուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 3։1 հաշվով հաղթանակ է տարել Կոստա Ռիկայի հավաքականի նկատմամբ ։

Գաբրիել Սարգսյանը հաղթել է Լեոնարդո Վալդեսին, Ավետիք Գրիգորյանը՝ Բլեյս Ռուիզին, իսկ Վլադիմիր Հակոբյան-Սանտանա Արիաս և Արման Փաշիկյան-Բեռնալ Գոնսալես պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։

Հայաստանի տղամարդկանց թիմը երկակի օլիմպիական չեմպիոն է։ Առաջին անգամ հայկական թիմն օլիմպիական չեմպիոն է դարձել 2006 թվականի Թուրինի 37-րդ Օլիլմպիադայում, իսկ երկու տարի անց Դրեզդենում պաշտպանել է իր տիտղոսը։

Հայաստանի կանանց հավաքականի հաղթանակը IPCA-ի (Հաշմանդամ շախմատիստուհիների միջազգային թիմ) նկատմամբ ավելի քան համոզիչ է եղել՝ երեք հաղթանակ և մեկ ոչ-ոքի։

Հայաստանի կանանց հավաքականին մեկական միավոր են բերել Անտո Կ. Ջենիտոյի նկատմամբ հաղթանակ տարած Էլինա Դանիելյանը, Նադեժդա Զիկինայի նկատմամբ հաղթանակ տարած Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանն, ով խաղացել է Մարինա Կայդանովիչի հետ։ Իսկ Նելլի Աղինյան-Գալինա Մելնիկ խաղն ավարտվել է ոչ-ոքի։

Խանտի Մանսիյսկի 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադային մասնակցում է տղամարդկանց 148 և կանանց 114 թիմ աշխարհի 144 երկրներից։

Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են շվեյցարական 11 տուրերի համակարգով։ Բոլոր թիմերի կազմում են 4 հիմնական և մեկ պահուստային խաղացող կա։ Խաղերի օրերն են՝ սեպտեմբերի 21-25-ը, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 3-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: