484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Դասական երաժշտության «Վերադարձ» փառատոնը կբացվի չորեքշաբթի Երևանում
16:57
22 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դասական երաժշտության «Վերադարձ» չորրորդ փառատոնը կբացվի սեպտեմբերի 22-ին Երևանում՝ «Օպերային դիմակներ» համերգով, որը կանցկացվի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, հայտնեց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից կազկակերպած և Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Վերադարձ» փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը։

Դասական երաժշտության սիրահարները Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ քաղաքներից կկարողանան վայելել դասական երաժշտության գլուխգործոցները՝ Բրամսի, Վիվալդիի, Ռոսինիի, Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները Հայաստանի սահմաններից դուրս ապրող և ստեղծագործող հայ երաժիշտների կատարմամբ։

«Վերադարձ» փառատոնի գաղափարախոսությունն այն է, որ դասական երաժշտության միջոցով հնարավոր դառնա փառատոնի բազմաթիվ մասնակիցներին ծանոթացնել հայկական պատմության և մշակույթի հետ, մի որոշ ժամանակով նրանց տեղափոխել պատմական հայրենիք»,- ասաց Շահինյանը։

Նա նշեց նաև, որ չորրորդ փառատոնը տարբերվում է մասնակիցների թարմացված կազմով։ Ունկնդիրների խնդրանքով բացառություն է արվել դաշնակահար Վահագն Պապյանի (Իսրայել) համար, ով արդեն առաջին անգամ չէ, որ մասնակցում է փառատոնին։

Նրա խոսքերով, փառատոնի ծրագիրը շատ տարաբնույթ է և բազմաթիվ հաճելի անակնկալներ է նախատեսում։ Դրանց թվում են բազմաթիվ պրեմիերաներ, որոնցից մեկը միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ երգչուհի Վարդուհի Խաչատրյանի (մեցո-սոպրանո, Շվեյցարիա) ելույթն է։ Նա տղամարդու պարտիաներ կկատարի հայտնի օպերաների արիաներից։

Վարդուհի Խաչատրյանն իր հերթին նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում չորս տարվա բացակայությունից հետո գտնվելու և հայ հանդիսատեսի հետ հանդիպելու կապակցությամբ։

Երգչուհու երգացանկը շատ մեծ է՝ կամերային ստեղծագործություններից մինչև բարդագույն օպերային արիաներ (Բիզեի «Կարմեն» օպերայի կնոջ գլխավոր պարտիա, Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում՝ Պոլինայի պարտիա)։

«Վերջին երկու տարիների ընթացքում ես ավելի շատ կենտրոնանում եմ օրատորիաների կատարումների և համերգային գործունեության վրա»,- ասաղ Խաչատրյանը։ Ժամանակակից հեղինակներից նրա երգացանկում են Արման Հովհաննիսյանի և Արթուր Աքշելյանի ստեղծագործությունները։

Փառատոնին մասնկացում են նաև Անի Աղաբեկյանը (ջութակ, Գերմանիա), Դագմար Հարթմանը (դաշնամուր, Գերմանիա), Ռեյնխարդ Արմլեդերը (թավջութակ, Գերմանիա), Դմիտրի Բորոդաևը (կիթառ, Ռուսաստան) և աշխարհահռչակ այլ երաժիշտներ։

«Վերադարձ» դասական երաժշտության առաջին փառատոնն անցկացվել է 2007 թվականի աշնանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։