478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն իր բարեկամների և դաշնակիցների աջակցությամբ վստահորեն կառուցում է իր ապագան. Զատուլին
15:03
22 Սեպտեմբերի 2010

Հայաստանի Հանրապետությունն իր բարեկամների և դաշնակիցների աջակցությամբ վստահորեն կառուցում է իր ապագան, ասվում է ՊԴ ԱՊՀ գործերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի շնորհավորական ուղերձում՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշել է հանրապետության անկախության 19-ամյակը։

«Ես հպարտ եմ, որ Հայաստանի հետագա կայունացման և ամրապնդման մեջ մեծ դեր ունեն նրա հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանում բնակվող հայրենակիցների ցուցաբերած օգնությունն ու աջակցությունը»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված Զատուլինի ուղերձում։

«Թույլ տվեք Ձեզ և ողջ հայ ժողովրդին շնորհավորել պետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ Անցած դարի 90-ականներին հայկական պետականության վերածնունդը թույլ տվեց հայերի շատ սերունդների երազանքն իրականացնել, Հայաստանը՝ որպես պետություն, վերադադարձրեց  աշխարհի քարտեզին»,- նշել է Զատուլինը, ով նաև ՌԴ դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալն է։

Ռուս պատգամավորը Հայաստանի նախագահին և եղբայրական հայ ժողովրդին, հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգությունից, խաղաղություն և բարգավաճում է մաղթել, աշխատանքում հաջողություն՝ հօգուտ Հայաստանի։

«Օգտվելով առիթից՝ ուզում են իմ խորը երախտագիտությունս հայտնել Հանրապետության անկախության տոնի նախօրեին ինձ բարձր պետական պարգև շնորհելու համար»,- ասվում է ուղերձում։

Անկախության օրվա նախաշեմին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կոնստանտին Զատուլինին Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման գործում ունեցած զգալի ներդրումի, երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման համար Պատվո շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: