484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին. ՀՀ ԱԳՆ ղեկավար
12:17
22 Սեպտեմբերի 2010

Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը, ինչը հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթնաժողովին ունեցած ելույթում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։

«Սա հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին, որի հիմնադիրները միավորվեցին գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից զերծ պահելու նպատակով»,- Նալբանդյանի խոսքը մեջբերեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, նրա ռազմական բյուջեի բազմապատկմանը, պատերազմական հռետորաբանությանը և սադրանքներին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը  և կայունությանը»,- ընդգծեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

Ըստ նրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ  անվտանգությունը և զարգացումը սերտորեն միահյուսված են, Հազարամյակի Հռչակագրում կառավարությունները հանձն են առնում ջանքեր չխնայել ապահովագրելու ժողովուրդներին պատերազմի արհավիրքներից, ինչպես երկրների ներսում,  այնպես էլ պետությունների միջև։

«Այդ առումով սպառազինությունների տարածումը շարունակում է վտանգ ներկայացնել ոչ միայն խաղաղության և անվտանգության, այլ նաև տնտեսական և սոցիալական զարգացման համար: Դժբախտաբար, մեր տարածաշրջանում էլ կան այդպիսի վտանգներ»,- նշեց Նալբանդյանը։

«Մինչ մենք խոսում ենք Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացից և կիսում մեր մտահոգությունները դեռևս չիրականացված նպատակների շուրջ, կան ժողովուրդներ, որոնք միջազգային հանրության ուշադրությունից դուրս են մնացել»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձեռնարկում է առավելագույնը իր տարածքում ավելի բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու և մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Եվ նա դա անում է առանց միջազգային հանրության աջակցության: «Լեռնային Ղարաբաղը շարունակում է ակնկալել համապատասխան օժանդակության ծրագրեր»,- ավելացրեց նախարարը։

Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ անգործության արդյունքում չի հաջողվում վերացնել անմեղ մարդկանց պատճառած վնասները, մենք չենք կարող արձանագրել, որ Հազարամյակի Զարգացման բոլոր նպատակները իրականացվել են և համաշխարհային մակարդակով ապահովվել է հավասարություն և արդարություն։

Նախօրեին մեկնարկած Նյու-Յորք այցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի ղեկավարության, ինչպես նաև տարբերի երկրների իր գործընկերների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմեկնի Բոստոն, ուր հանդիպում կունենա  հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հաջորդ օրը նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի  ելույթը Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: