478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անկախության հանրաքվեն խոստում էր, որը հայ ժողովուրդը կատարեց. Սարգսյան
12:04
22 Սեպտեմբերի 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ 1991թ.-ի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն խոստում էր, որը հայ ժողովուրդը կատարեց։

«Հանրաքվեն մեծ հաշվով խոստում էր, որ մենք տվեցինք ինքներս մեզ և մանավանդ` մեր ժառանգներին: Անցած տարիները ցույց տվեցին, որ մենք իբրև ազգ կատարել ու կատարում ենք մեր խոստումը: Իհարկե, այս ընթացքում եղել են և՛ թերացումներ, և՛ նույնիսկ կոպիտ սխալներ, բայց չի եղել ճակատագրական սխալ, որը մեզ կշեղեր մեր ուղեգծից կամ կվտանգեր մեր երկրի ազատությունն ու անվտանգությունը»,- ասաց Սարգսյանը՝ ելույթ ունենալով երեքշաբթի Հանրապետության անկախության օրվա պաշտոնական ընդունելության առթիվ։

«Մեր ժողովրդի պատմությունը հանուն ազատության մղվող պայքարի պատմություն է: Այդ պայքարը փոփոխական հաջողություններով շարունակվել է դարեր ու հազարամյակներ, հզորացել է կամ թուլացել, բայց չի դադարել երբեք»,- ասել է նախագահը։

Ըստ նրա՝ հայկական թագավորական և իշխանական տները, որոնք համազգային աջակցություն ունեին, միմյանց են փոխանցել հայկական ինքնության, ոգու և պետականության դրոշը, և դա արել են ոչ թե սպասելով իրենց աստեղային ժամին, այլ կերտել են այդ աստեղային ժամը. ազգ են համախմբել գաղափարի շուրջ, միջոցներ են կենտրոնացրել սուրբ նպատակին անվրեպ հասնելու համար, կռվել են ու բանակցել, կառուցել են ու արարել, արվեստ ու գիտություն են հովանավորել: Եվ այս ամենն արվել է միաժամանակ` միմյանց փոխլրացնելով:

«Արդյունքում մեզ թողել են ժառանգություն, որ հարուստ է և պարտավորեցնող: Հարուստ է այնքան, որ երբեմն դժվարանում ենք յուրացնել, հարուստ է այնքան, որ Մատենադարանը նեղ է դառնում, և պարտավորեցնող է այնքան, որ երբեմն թվում է, թե այդ պատասխանատվության բեռը կրելը վեր է մեր ուժերից»,- ասաց նախագահը։

Սակայն, ըստ նրա՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց այն, ինչը երբեմն ստիպված էր ասել մտքում կամ շշուկով: «Բարձրաձայն ասաց` այո՛, ես տեր եմ իմ ժառանգությանը, իմ ինքնությանը, իմ դրոշին ու պետականությանը, ես տեր եմ պատմական պատասխանատվությանը: Ես պատրաստ եմ համախմբվել գաղափարի շուրջ, ես պատրաստ եմ միջոցներ կենտրոնացնել հանուն սուրբ նպատակի, ես պատրաստ եմ կռվել ու բանակցել, կառուցել ու արարել, և վերջապես` ես պատրաստ եմ ընդլայնել Մատենադարանը»,- նշել է նախագահը։

Ըստ նրա՝ անկախության յուրաքանչյուր տարին, պատմական հեռանկարի առումով, եղել է արդյունավետ, արձանագրել է ձեռքբերումներ ու նվաճումներ:

«Մենք արդեն կուտակել ենք թե՛ դրական, թե՛ բացասական բավարար փորձ: Մենք հասունացել ենք թե՛ որպես պետական կառույց, թե՛ որպես պետական գիտակցություն ունեցող քաղաքացիներ, որոնց գործողությունների հիմքում կան հույզեր, բայց և սառը հաշվարկ ու իրատեսական մոտեցումներ»,- նշել է պետության ղեկավարը։

«Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ: Հայոց պետությունը իրականացրել և իրականացնում է իր առաքելությունը: Մեր հույսը մենք ենք: Ասվածը չի նշանակում, թե մենք չունենք բարեկամներ, դաշնակիցներ ու գործընկերներ: Ասվածը նշանակում է, որ մենք կանք և մեր հավաքական ջանքով, մեր ժողովրդի մտքի, բազկի ու հավատի ուժով մոտեցնելու ենք հայության նոր աստեղային ժամը: Դա անելու ենք այնպես, ինչպես ազատամարտի օրերին իրենց կյանքի գնով հաղթանակը մոտեցրին հերոս հայորդիները»,- նշել է նախագահը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: