484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն այցելել Շանհայ-Էքսպո 2010 ցուցահանդեսի հայկական տաղավար
11:18
22 Սեպտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Շանհայ-Էքսպո 2010 միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար։

Էքսպո-2010 համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսը, որն անցկացվում է «Լավագույն քաղաք, լավագույն կյանք» խորագրով, բացվել է ապրիլի 30-ին Շանհայում և կտևի մինչև հոկտեմբերի 31-ը։

Հայաստանի տաղավարն Աշխարհի քաղաքի վիրտուալ մոդելն է՝ ապագայի նոր  մոդուլը։ Նախագիծը 40 երկրների վիրտուալ թաղամասներն է ներկայացնում, այդ թվում՝ Ճապոնիայի, Հորդանանի, Իտալիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Թունիսի, Պերուի, Ինդոնեզիայի, Մեծ Բրիտանիայի, Զամբիայի, Նորվեգիայի, Լատվիայի, Շվեցարիայի, Շվեդիայի, Մեքսիկայի, Էստոնիայի, Եթովպիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի, Վիետնամի, Մարոկկոյի, Թուրքիայի, Քենիայի, Նիգերիայի, Բենինի, Էկվադորի և Չինաստանի։

Ըստ ՀՀ վարչապետի խորհրդական Ռուբեն Շատվորյանի՝ նախագծի հիմքում դրված է Աշխարհի քաղաքի համատեղ կառուցման գաղափարը, և Շանհայ-Էքսպո 2010 ցուցահանդեսը հաջող առիթ է այդ նախագծի ներկայացման համար։

«Այսօր արդեն պարզ է, որ այդ նախագիծը բացառիկ հաջողություն է ունեցել Շանհայում»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։

Միաժամանակ Շատվորյանն ավելացրեց, որ շատ մարդ է այցելել տաղավար, իսկ ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից այն բավականին բարձր գնահատականի է արժանացել՝ ցուցահանդեսի հայտարարված թեմային ամենահամահունչը լինելու համատեքստում։

Ամեն օր հայկական տաղավար է այցելում 20 հազար մարդ, իսկ դրա ողջ աշխատանքի ընթացքում տաղավարը Շանհայ-Էքսպո 2010 ցուցահանդեսի 53 մլն այցելուներից ավելի քան 2 մլն այցելու է դիտել։

Կառավարության ղեկավարի խորհրդականը նաև հայտնեց, որ հայկական վիրտուալ նախագիծը ցուցահանդեսի ժամանակ լավագույնն է ճանաչվել և մրցանակ ստացել:

«Այն, որ Հայաստանը 192 երկրների մեջ նման մրցանակ է ստացել՝ դա եզակի  հաջողություն է»,- ընդգծեց նա։

Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն իր հերթին նշեց, որ հայկական տաղավարի աշխատանքի ոչ լիարժեք հինգ ամիսների ընթացքում հերթերը գրեթե չեն դադարել, ինչը հայկական տաղավարի հանդեպ հետաքրքրության ակնհայտ ապացույց է։

Ըստ նրա՝ հայկական նախագծում ներկայացված որոշումները բավականին հեռանկարային են։

«Սա շփման հնարավորություն ընձեռող նախագիծ է, որի միջոցով կարելի է համախմբել ժողովուրդներին և ազգություններին և ցուցադրել, թե ինչպես կարելի է համերաշխության հիման վրա ապագայի քաղաք կառուցել»,- ասաց նա։

Զարգացման հայկական գործակալությունը ցուցահանդեսի ազգային օպերատորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։