478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն հպարտանում է Հայաստանի հետ պատմական կապերով և բարեկամությամբ. Օբամա
10:38
22 Սեպտեմբերի 2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ նշել է, որ Միացյալ Նահանգները հպարտանում է երկու երկրների պատմական կապերով և բարեկամությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Միացյալ Նահանգները միանում է Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին` նշելու Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ը»,- ասվում է ուղերձում։

Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում և հարգում է  հայ ժողովրդի ոգին ու նվաճումները և աշխարհով մեկ ունեցած ձեռքբերումները։

Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները հպարտանում է հայկական ծագումով ամերիկացիների բազմաթիվ ներդրումներով այդ երկրում:

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքը, Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլը, Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը, Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: