487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար խորհրդային հետախույզը հավատում է Հայաստանի մեծ ապագային
19:54
18 Սեպտեմբերի 2010

Լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանը Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաների  հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հավատում է Հայաստանի մեծ ապագային։

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կրկին Հայրենիքում եմ՝ կնոջս՝ Գոհարի հետ։ Մենք կմասնակցենք Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին»,- շաբաթ օրը ճեմարան այցելության ժամանակ ասաց Վարդանյանը։

Լեգենդար հետախույզը դպրոցականներին կոչ է արել իրենց Հայրենիքի արժանի զավակը լինել։

«Այն ամենը, ինչ ես արել եմ իմ ողջ կյանքի ընթացքում, ես արել եմ միակ նպատակով՝ պիտանի լինելու իմ հայրենիքին։ Մենք Հայաստան ենք ժամանում տարին մեկ-երկու անգամ, և երբ մենք ոտք ենք դնում այդ սուրբ հողի վրա, մեզ լիարժեք տանն ենք զգում»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ երբ պատերազմից հետո՝ 1946-47թթ.-ին սկսվեց հայրենադարձության գործընթացը, իրենք շատ էին ցանկանում թողնել Իրանն ու Հայաստան գալ, սակայն չստացվեց։

«Մենք եկանք միայն 1951թ.-ին, ընդունվեցինք Օտար լեզուների ինստիտուտ (այժմ՝ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան)։ Մենք ընտրություն ունեինք՝ կամ Մոսկվայում, կամ Երևանում բնակվել. իհարկե, մենք Երևանն ընտրեցինք»,- ասաց հետախույզը՝ ավելացնելով, որ այժմ Մոսկվայում բնակվելով՝ իրենք փորձում են որքան հնարավոր է հաճախ հայրենիք ժամանել։

Ըստ Վարդանյանի՝ շատ կարևոր է երեխաների մեջ հայրենասիրություն, մայրենի լեզվի, մշակույթի հանդեպ սեր սերմանելը։

«Առանց հայրենասիրության ոչ մի գործ ձեզ մոտ չի ստացվի։ Հայրենիքի հանդեպ սերը պետք է կարմիր թելով անցնի բոլոր գործերում»,- ավելացրեց նա։

Գևորգ Վարդանյանը լեգենդար խորհրդային հետախույզ է։ Իրանում աշխատելու տարիներին  Վարդանյանին ու նրա խմբին հաջողվեց մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալների։Վարդանյանը մասնակցել է 1943թ.-ին Թեհրանի վեհաժողովի անվտանգության ապահովման գործողություններին։

Նա իր յոթ հոգուց բաղկացած խմբի հետ միասին կարողացավ կանխել ֆաշիստական Գերմանիայի հետախույզների կողմից ծրագրված Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը։ Հետախույզի կինը ամեն կերպ օգնել է նրան և հաճախ ինքն է մասնակցել գաղտնի գործերին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։