483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար հետախույզը Թեհրան-43-ն իր կյանքի կարևոր գործողությունը չի համարում
19:46
18 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանը չի կարծում, որ Թեհրան-43-ի գործողությունն իր կյանքի ամենակարևոր գործն է եղել, այդ մասին նա ասել է շաբաթ օրը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաների հետ հանդիպման ժամանակ։

«Այդ գործողությունն ամենահայտնին է դարձել ֆիլմի շնորհիվ։ Ֆիլմում, իհարկե, իրադարձությունները փոքր-ինչ չափազանցված են, այնպիսի դրվագներ են ավելացված, որոնք իրական կյանքում չէին կարող տեղ գտնել»,- ասաց հետախույզը։

Ըստ նրա՝ ֆաշիստները ցանկանում էին լիկվիդացնել Ստալինին, Չերչիլին և Ռուզվելտին Թեհրանի վեհաժողովի ժամանակ, և խորհրդային հետախույզները, Իրանի ռեզիդենտները, դիվերսիան խափանելու հանձնարարություն էին ստացել։

«Մեր հետախուզական խմբի բախտը բերեց, մենք կարողացանք բռնել գրեմանացի դեսանտայինների առաջին խմբին՝ ռադիստներին, որոնք պետք է նախապատրաստեին երկրորդ խմբի ժամանումը: Այդպիսով՝ նրանց օպերացիան խափանվեց: Սակայն պետք է հիշել, որ ճակատագիրը չի ժպտում նրանց, ովքեր ոչինչ չեն անում»,- ասաց Վարդանյանը:

Ըստ նրա՝ ինքը հետախույզի ճակատագիրը 16 տարեկանում է ընտրել, և մինչ այդ օրվանից ոչ մի անգամ չի երկմտել։

«Հենց այդ ժամանակ եմ ես Գոհարի հետ ծանոթացել, ով մեր հետախուզական խմբի անդամներից մեկի քույն էր։ Երբ նա մեծացավ, նա էլ մեր խումբ մտավլ, իսկ ավելի ուշ՝ 1946թ.-ին՝ մենք ամուսնացանք»,- պատմեց լեգենդար հետախույզը։

Վարդանյանն ընդգծեց, որ կյանքում առանց կնոջ աջակցության շատ բաների չէր կարողանա հասնել։

«Իմ հերոսի աստղի ինգ թևերից երեքը Գոհարին են պատկանում։ Իմ կյանքում այդ կնոջ դերը դժվար է գերագնահատել»,- ընդգծեց հետախույզը։

Գևորգ Վարդանյանը լեգենդար խորհրդային հետախույզ է։ Իրանում աշխատելու տարիներին  Վարդանյանին ու նրա խմբին հաջողվեց մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալների։Վարդանյանը մասնակցել է 1943թ.-ին Թեհրանի վեհաժողովի անվտանգության ապահովման գործողություններին։

Նա իր յոթ հոգուց բաղկացած խմբի հետ միասին կարողացավ կանխել ֆաշիստական Գերմանիայի հետախույզների կողմից ծրագրված Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը։ Հետախույզի կինը ամեն կերպ օգնել է նրան և հաճախ ինքն է մասնակցել գաղտնի գործերին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: