487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն փորձում է գերի ընկած հայ հովվին որպես դիվերսանտ ներկայացնել. ՀՀ ՊՆ
19:04
18 Սեպտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հրապարակած և Youtube ցանցում տարածված՝ իբր թե հայկական դիվերսիոն խմբի անդամներից մեկի` Մանվել Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Սարիբեկյանը 2010թ.-ի մայիսին ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում և ՀՀ հատուկ ծառայությունների հետ որևէ կապ չունի: Կորած անասուններին որոնելիս մոլորված հովվին որպես դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»,- ասվում է  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ տեսանյութի մասնագիտական փորձաքննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն իրականացվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման ներքո:

«Ադրբեջանի իշխանությունների հերթական ապատեղեկատվությունը նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը շփման գծում, մոլորության մեջ գցել միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը` կոծկելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող ռազմական հանցագործությունները, այդ թվում` դիվերսիոն գործողությունների տապալված փորձերը»,- նշեցին ՊՆ-ից։

Հայկական պաշտպանական գերատեսչությունը կարծում է, որ ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեսանյութը` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 14-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 11-րդ հոդվածը և այլն:

«Հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունը Ադրբեջանի իշխանությունների նմանատիպ գործողությունների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

ՀՀ ՊՆ-ում կարծում են, որ նման տեսանյութերի հրապարակումը խոսում է միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների արհամարհական վերաբերմունքի մասին և կասկածի տակ է դնում համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից դրանց կիրառման արդյունավետությունը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունն ակնկալում է այդ կառույցների համապատասխան գործողությունները՝ Ադրբեջանի կողմից նման քայլերը կանխելու համար»,- նշվում է հայտարարաության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։