487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Բաց երկնքի տակ ցուցահանդեսով Երևանում բացվել են «Եվրոպական ժառանգության օրերը»
18:52
18 Սեպտեմբերի 2010

Շաբաթ օրը «Երևանը լուսանկարներում՝ Երևանի անցյալն ու ներկան» ցուցահանդեսով հայկական մայրաքաղաքում բացվել են «Եվրոպական ժառանգության օրերը», որն անցկացվում է Գաֆեսջյան արվեստի կենտրոնին կից Քանդակների պուրակում։ Ցուցահանդեսի համար նախատեսված նկարները ներկայացվել են Երևանի Պատմության թանգարանի կողմից։

«Եվրոպական ժառանգության օրերը», որը կազմակերպվել է Եվրախորհրդի հետ կողմից՝ Եվրահանձնաժողովի հետ համատեղ, անցկացվում է 1985թ.-ից Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացրած 50 պետություններում:

««Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում նախատեսված միջոցառումներն աջակցում են արվեստի ժողովրդականացմանը՝ այն ավելի մոտ դարձնելով ժողովրդին»,-  բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։ Նա հույս հայտնեց, որ բոլոր տարիքի և մասնագիտության մարդիկ հետաքրքրությամբ կայցելեն բոլոր միջոցառումներին, որոնք կազմակերպվում են «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում։ Սամուելյանը հայտնեց, որ միջոցառումներին կարելի է ծանոթանալ Մշակույթի նախարարության կայքում։

Գաֆեսջյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահան Մարաբյանն իր հերթին նշեց, որ Կենտրոնն առաջին անգամ է մասնակցում «Եվրոպական ժառանգության օրերին», որը կազմակերպվել է Եվրախորհրդի, Եվրահանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով։

«Միջոցառումներն անցկացվում են «Կամուրջենք սերունդներին» կարգախոսով։ Գաֆեսջյան արվեստի կենտրոնն ըստ էության՝ նման հիանալի կամրջի խորհրդանիշ է»,- ասաց Մարաբյանը։

Մարաբյանը նաև նշեց, որ «Եվրոպական ժառանգության օրերին» մասնակցության ծրագրի շրջանակներում Գաֆեսջյան կենտրոնի  «Արծիվ» սրահում անցկացվում է հայտնի չեխ արվեստագետներ Լիբենսկու և Բրիխտովայի «Քաղաքի ուրվագծերը» աշխատանքների ցուցադրությունը։

«Եվրոպական ժառանգության օրերը» տեղի կունենան սեպտեմբերի 18-19-ը մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում։ Այդ օրերին «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում ընդգրկված թանգարանի այցելուների մուտքը անվճար կլինի առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը վեցը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։