487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը անկախության 19-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել է տարբեր ոլորտների գործիչների
18:08
18 Սեպտեմբերի 2010

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել տարբեր ոլորտների գործիչներին պատվավոր կոչումներով և մեդալներով պարգևատրելու մասին, շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Իր հրամանագրով ՀՀ նախագահը ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման է արժանացրել կրթության ոլորտի մի շարք աշխատակիցների՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

ՀՀ նախագահի հրամանագրով Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման են արժանացել տասնյակ մանկավարժներ Երևանից, Կողբ գյուղից (Տավուշի մարզ), Գողթ գյուղից (Կոտայքի մարզ), Հարժիս գյուղից (Սյունիքի մարզ), Աշոցքից (Շիրակի մարզ), ինչպես նաև Վաղարշապատից և Գավառից:

Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել է յոթ մանկավարժի Երևանից, Նորաշեն գյուղից (Արարատի մարզ) և Ծովակ գյուղից (Գեղարքունիքի մարզ), Թալինից, Եղեգնաձորից, Վանաձորից:

 

Մասնավորապես` հանրապետության ղեկավարի հրամանագրով ճարտարապետ Լևոն Խրիստաֆորյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում: «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Անժելա Թամազյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, Հայաստանի լողի հավաքականի թիմերի գլխավոր մարզիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Իգոր Սաֆարյանին շնորհվել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

 

ՀՀ նախագահի հրամանագրով ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի պահակախմբի պետ, փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ Գևորգ Գիշյանը պարգևատրվել է Արիության մեդալով:

Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, ինչպես նաև օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սուրեն Առաքելյանը և Երևանի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Աշոտ Մկրտչյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:

ՀՀ նախագահի հրամանագրով երկարամյա և անբասիր պետական-հասարակական գործունեության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

 

ՀՀ նախագահի հրամանագրով երկարամյա և բարեխիղճ պետական-հասարակական գործունեության համար Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։