486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
«Բամբիռ» ռոք-խումբը կներկայացնի Հայաստանը «EuroVoice» երգի մրցույթում
14:54
18 Սեպտեմբերի 2010

«Բամբիռ» հանրաճանաչ ռոք-խումբը կներկայացնի Հայաստանը Աթենքում սեպտեմբերի 23-24-ը կայանալիք «EuroVoice» եվրոպական երգի մրցույթում, շաբաթ օրը լրագրողներին ասաց խմբի մեներգիչ Նարեկ Բարսեղյանը:

«EuroVoice» երիտասարդական ինտերակտիվ մրցույթն այս տարի կանցկացվի առաջին անգամ: Մրցույթին կմասնակցեն Եվրոպայի 33 պետությունների ներկայացուցիչներ: Մրցույթի հաղթողը կորոշվի բացառապես SMS-քվեարկության միջոցով, ընդ որում հեռուստադիտողները կկարողանան քվեարկել ինչպես «կողմ», այնպես էլ «դեմ»:

Բարսեղյանի խոսքերով՝ խումբը եվրոպացի հեռուստադիտողի դատին կհանձնի «That’s fine with us» երգը («Մեզ հետ հիանալի է»):

«Երգը կոչ է անում ապրել այսօրվա օրով, ուրախանալ նրանով, ինչ ունես: Այս երգը ստեղծելիս մենք ոգեշնչվել ենք միջնադարյան պոետ Ռումիի ստեղծագործություններով», - նշեց երաժիշտը:

Նրա խոսքերով՝ երգը չի գրվել հատուկ մրցույթի համար, սակայն խմբի անդամների կարծիքով՝ այն կհետաքրքրի եվրոպացի ունկնդրին:

«EuroVoice»-ի ազգային ընտրությունն անցկացվել է 2010 թ.-ի ապրիլից օն-լայն ռեժիմով: Մայիսից սկսած՝ համաեվրոպական ինտերնետ-քվեարկությունում «Բամբիռը» զբաղեցնում է երկրորդ տեղը: Մրցույթի հաղթողը կստանա 100 հազար եվրոյի չափով մրցանակ:

«EuroVoice» մրցույթում «Բամբիռի» գլխավոր հովանավորն է «Orange Armenia» հեռահաղորդակցական ընկերությունը:

«Երբ «Բամբիռ» խումբը դիմեց մեզ աջակցություն ստանալու նպատակով, մենք միանգամից համաձայնեցինք, քանի որ բացի բիզնեսից, մենք չենք կարող չմասնակցել Հայաստանի մշակութային կյանքին: Համոզված եմ, որ խումբն արժանի կերպով կներկայացնի Հայաստանը մրցույթի ժամանակ: «Բամբիռն» արդեն մի քանի ամիս է՝ երկրորդ տեղն է զբաղեցնում ինտերնետ-քվեարկությունում: Դա լավ նախադրյալ է հաղթանակի համար», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Հայ հեռուստադիտողները կարող են հետևել մրցույթին «Շանթ» հեռուստաալիքի եթերում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։