486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանն առաջարկել է հեռուստահեռարձակման թվայնացման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել
13:45
18 Սեպտեմբերի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարության ներքո համապատասխան աշխատանքային խումբ ստեղծել՝ հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորմանն ուղղված աշխատանքներն ավարտելու նպատակով, տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

Նման առաջարկ է արվել՝ հաշվի առնելով «Հեոռւստատեսության և ռադիոյի մասին» օրենքի ակտիվ քննարկումները, ինչպես նաև այդ հարցի շուրջ քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների ունեցած կարծիքները:

«Ներկայացուցչական խումբը, որը շահագրգիռ կազմակերպություններ և առանձին անձանց կներառի, կաջակցի գոյություն ունեցող խնդիրների բազմակողմանի քննարկման հարցում», - նշվում է մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հունիսին հեռուստաընկերությունների համար թվային հեռարձակման իրավունքի մրցույթ է հայտարարել:

Մրցույթի արդյունքում երևանյան 22 հեռուստաալիքներից 2011 թ.-ին կմնան 18-ը՝ 9 հանրապետական և 9 մայրաքաղաքային: Մասնավոր հեռուստաընկերությունները պետք է կես տարվա ընթացքում համապատասխան սարքավորում ձեռք բերեն՝ թվային հեռարձակում ապահովելու համար: Արտոնագրի գործողության ժամկետ տասը տարի է՝ սկսած 2011 թ.-ի հունվարի 20-ից:

Հայաստանում թվային հեռարձակման անցումը նախատեսում է պետական ցանցի ստեղծում, որն իրենից մուլտիպլեկսորների և համապատասխան ենթակառուցվածքների միասնություն է ներկայացնում: Հայաստանում ընդհանուր առմամբ գործելու է 3 մուլտիպլեկսոր՝ 6-ական ալիքով: Առաջին հանրապական մուլտիպլեկսորում կլինի 4 ռադիոհաղորդում թվային ծառայություններով՝ էլեկտրոնային կողմնացույցով և տելետեքստով:

Հայաստանում թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման հայեցակարգի համաձայն, որը ներկայացվել է կառավարության քննարկմանը, 2015 թ.-ից բոլոր հեռուստառադիոընկերությունները կանցնեն թվային հեռարձակման:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: