482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գազամատակարարումը ծրագրված ժամկետից երկու օր ուշ կվերականգնվի. Հայռուսգազարդ
17:55
17 Սեպտեմբերի 2010

Հայաստանի գազամատակարարումը, որը նախատեսված էր վերականգնել չորեքշաբթի,  ինչպես ակնկալվում է, կվերականգնվի սեպտեմբերի 19-ին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։

Սեպտեմբերի 15-ին  ամբողջությամբ դադարեցվել էր Վրաստան և Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ։ Ենթադրվում էր, որ գազամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 17-ին։

««Գազպրոմէքսպորտից» մեզ հաղորդեցին, որ տեխնիկական խնդիրների պատճառով աշխատանքները երկու օրով հետաձգվել են։ Աշխատանքները ևս երկու օր կտևեն»,- ասաց նա։ Ըստ Սարդարյանի՝ ընկերությունից ասացին, որ գազը կրկին կսկսի Հայաստան մտնել սեպտեմբերի 19-ից։

Միաժամանակ նա հայտնեց, որ հայ բաժանորդների պահանջները կապահովվեն գազի ներքին ռեսուրսների հաշվին։

Աբովյանի գազապահեստարանը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի (ԳՏՀ) գլխավոր տարրերից մեկն է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը։ Այն ստեղծվել է 1962 թ.-ին՝ քարաղի նստվածքաշերտում՝ շուրջ 800-1000 մետր խորության վրա և այսօր թույլ է տալիս պահեստավորել մոտ 110 միլիոն խորանարդ մետր գազ։ ԳՏՀ-ի օբյեկտների շարքից դուրս գալու դեպքում այս կայանը, կախված տարվա եղանակից, ի վիճակի է կարևորագույն սպառողներին վառելիքով մատակարարել 1-1,5 ամսվա ընթացքում։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին: «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: