484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Օքսֆորդի փորձագետները ծրագրում են Հայաստանի Քրանահունջ հնագույն աստղադիտարանի եռաչափ քարտեզ ստեղծել
17:43
17 Սեպտեմբերի 2010

Օքսֆորդի համալսարանի «Աստղերն ու քարերը» գիտարշավը ծրագրում է աշխարհի հնագույն մեգալիթյան կառույցներից մեկի՝ Զորաց Քարերի եռաչափ քարտեզը ստեղծել, հայտնեց արշավի ղեկավար, Օքսֆորդի համալսարանի աստղաֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Միհրան Վարդանյանը։

Աշխարհի հնագույն Քարահունջ աստղադիտարանը, որը նաև Զորաց Քարեր է կոչվում, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում։ Կառույցը թվագրվում է մոտավորապես Քրիստոսի ծննդից առաջ վեցերորդ հազարամյակով։ Նման կառույցներ գիտնականները հայտնաբերել են Եվրոպայի մի շարք շրջաններում։
 
Դրանցից ամենահայտնին Մեծ Բրիտանիայի Սթոունհենջն է (Stonehenge, մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։

Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող նախապատմական հուշարձանը՝ Քարահունջը, որը բաղկացած է ուղղահայաց տեղադրված քարերից, հետաքրքրություն է առաջացնում նրանով, որ նման է անգլիական Սթոունհենջին, երկուսն էլ արևադարձի օրը ուղղված են դեպի արևը:  Փորձագետը նշեց, որ ենթադրվում է, որ քարերի դասավորությունը թույլ է տվել որոշել տարվա սկիզբը ամառային արևադարձի օրը:

«Քարտեզի ստեղծումը կօգնի եռաչափ վարկածով պահպանել տեղանքի ռելիեֆը և անմահացնել հնագույն քաղաքակրթության այդ յուրահատուկ հուշարձանը»,- ուրբաթ լրագրողներին ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ «Աստղերն ու քարերը» գիտարշավը ՀՀ կառավարությանը հետազոտության սկզբնական արդյունքներն է ներկայացրել և առաջարկել է, որպեսզի կառավարությունը պաշտոնապես դիմի UNESCO՝ Զորաց Քարերը UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտների ցանկում ներառելու խնդրանքով։

Արշավի ղեկավարը հայտնեց, որ գիտական աշխատանքների առաջին փուլը սկսվել է սեպտեմբերի 6-ին և կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։ Աշխատանքների երկրորդ փուլը նախատեսում է լազերային լուսանկարների օգնությամբ տեղանքի եռաչափ քարտեզի ստեղծում, և այն կսկսվի ֆինանսական աջակցության հայտնվելուն պես։

Օքսֆոևդի համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի գիտաշխատող, արշավի անդամ Նիկոլաս Հովարդն իր հերթին հայտնեց, որ Զորաց Քարերը յուրահատուկ մեգալիթյան կառույց է և Եվրոպայի նման հարյուրավոր հնագույն կառույցներից տարբերվում է նրանով, որ ըստ բոլոր նախանշանների՝ աշխարհի հնագույն աստղաբանական համալիրն մեկն է։

«Դա ապացուցում են քարերում առկա հատուկ անցքերը, որոնք ուղղված են տարբեր աստղերի և մոլորակների, այդ կերպ հին մարդիկ տիեզերքում իրենց տեղն են ճշտել»,- ասաց նա։

Արշավը ֆինանսավորվում է Օքսֆորդի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Թագավորական աշխարհագրական ասոցիացիայի կողմից, ինչպես նաև արշավի անդամների անձնական խնայողություններից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: