484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի շուրջ աղմուկ բարձրացնելով` Բաքուն պարտվեց. ՀՀ ԱԳՆ
15:54
17 Սեպտեմբերի 2010

Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր կողմից ներկայացված բանաձևի շուրջ աղմուկ բարձրացնելով՝ Բաքուն ոչ շահեկան վիճակում է հայտնվել, այդ կարծիքին է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը։

Ադրբեջանը նախորդ շաբաթ որոշում է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախատեսված քննարկումից և քվեարկությունից հանել Ղարաբաղի մասին բանաձևի նախագիծը, որը Երևանում հակահայկական են համարում: Փորձագետները կարծում են, որ այդ քայլը հայկական դիվանագիտության ակտիվ աշխատանքի և համաշխարհային հանրության, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բացասական արձագանքի արդյունքն է:

«Արտաքին քաղաքական հաջողությունները, կարծում եմ, պետք է գնահատել արդյունքով, այլ ոչ թե աղմկահարությամբ: Եվ կոնկրետ այս դեպքում ճիշտ հակառակն էր. ադրբեջանցիների հանած աղմուկի պարագայում հենց իրենք էին հայտնվել ոչ շահեկան վիճակում»,- «Ազգ» թերթին տված հարցազրույցում ասաց Կիրակոսյանը։

Միաժամանակ փոխնախարարը նշեց, որ սխալ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ինչ-որ նախագծի անցնել-չանցնելը կապել արտաքին քաղաքական հաջողության կամ անհաջողության հետ։

«Նախ, ցանկացած երկիր իրավունք ունի բանաձեւի նախագիծ ներկայացնել: Այլ խնդիր է, թե նշյալ նախաձեռնությունը որքանով է սատարվում մյուս պետությունների կողմից, և որքանով է այն առաջ մղում միջազգային գործընթացները»,- ասաց Կիրակոսյանը։

Նա ցավով նշեց, որ լինում են նաև ձևական բնույթի նախագծեր, որոնք ավելի շատ նպատակ ունեն ինչ-ինչ քվեներ շահելու, բայց որոնց օգտակարությունը խիստ կասկածելի է:

«Պարզապես գործող ընթացակարգերի արդյունքում դրանք կարող են ընդունվել՝ փաստացիորեն մնալով թղթի վրա»,- ասաց ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Ըստ նրա՝ նույն ՄԱԿ-ում տարբեր երկրների դեմ տարբեր ժամանակներում բանաձևեր են ընդունվել, սակայն դրանով նշված պետությունների վարկանիշն ամենևին չի նվազել, իսկ արտաքին քաղաքականությունը վնաս չի կրել:

Կիրակոսյանը հիշեցրեց, որ հանրապետության նախագահը, արտգործնախարարը և նախարարությունը անհրաժեշտ աշխատանք են իրականացրել միջազգային հանրությանը ադրբեջանական այդ քայլի ապակառուցողական էության մասին իրազեկելու ուղղությամբ:

Նա նշեց, որ մի քանի օրերի ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները 600-ից ավելի հանդիպումներ են ունեցել այլ երկրների ներկայացուցիչների հետ, արտգործնախարարը հարյուրավոր հեռախոսազրույցներ է ունեցել իր գործընկերների հետ, 200-ից ավելի նամակներ է ուղարկել իր գործընկերներին, միջազգային կառույցների ղեկավարներին:

«Այսինքն` բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են բանակցային գործընթացը անխաթար պահելու համար»,- ասաց Կիրակոսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: