486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում խստացվել է նորածինների հաշվառման վերահսկողությունը
13:46
16 Սեպտեմբերի 2010

ՀՀ խորհրդարանը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում, «Վարչական իրավախախտումների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներում նախատեսված փոփոխություններն և լրացումները, ըստ որոնց՝ խստացվում է նորածինների հաշվառման հետ կապված հարցի վերահսկումը:

Ինչպես նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, փոփոխություններով նախատեսվում է ծնված երեխաներին չհաշվառելու դեպքերի բացահայտման հետ կապված հարցերի կարգավորումը:

Օրենքով նախատեսված է, որ երեխայի հաշվառումն իրականացվում է ՔԿԱԳ  բաժիններում, որոնց թիվը երկրում շուրջ 50-ն է և որոնք հաճախ մի քանի համայնք են սպասարկում:

«Արդյունքում շատ ծնողներ, ովքեր պետք է անձամբ ներկայանան և հաշվառեն երեխային, չեն կարողանում հասնել բաժին, ինչը հանգեցնում է երկրում ծնելիության բացարձակ ցուցանիշների բացակայության, նման կերպով երեխաները զրկվում են սոցիալական բոլոր նպաստներից և կարող են թրաֆիքինգի զոհ դառնալ», - ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ փոփոխություններով նախատեսվում է, որ երեխաների ծնունդի չգրանցված դեպքերի բացահայտման պարտավորություններն ու լիազորությունները ստանձնում են համայնքների ղեկավարները՝ ընդհուպ մինչև երեխայի ծնունդը գրանցելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին ինքնուրույն հայտ ներկայացնելու թույլտվություն:

Օրենքով այսուհետ նախատեսված է նաև պետության հաշվին հաշվառման բոլոր ծախսերի իրականացման հնարավորությունը, այդ թվում նաև տեղում՝ համայնքներում, երեխաների ծնունդը գրանցելու հնարավորությունը:

Ուսումնասիրությունների համաձայն, ողջ աշխարհում հաշվառման է ենթարկվում նորածինների միայն 60 տոկոսը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի վերջին ուսումնասիրությունների համաձայն, որոնց ավելի քան 1400 ընտանիք է մասնակցել, Հայաստանի Շիրակի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում բացահայտվել է երեխայի ծնունդի չգրանցման 145 դեպք: Ծնելիության չհաշվառման հիմնական պատճառներն են ընտանիքների սոցիալապես անապահով լինելը, վարչական խնդիրները, բյուրոկրատիան:

Տարվա առաջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում լույս աշխարհ է եկել ավելի քան 21 հազար նորածին, ինչը 7.1 տոկոսով պակաս է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հազար բնակչի հաշվով ծնելիության ընդհանուր ցուցանիշն աճել է 0,8 պրոմիլով և կազմել 13 ppm:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, եթե 90-ականների սկզբին Հայաստանում տարեկան ծնվել է շուրջ 70-80 հազար երեխա, ապա 2001 թ.-ին այդ թիվը կազմել է 32 հազար: Այսօրվա դրությամբ Հայաստանում վերարտադրական տարիքի ամեն կնոջ միջինում բաժին է հասնում 1,4 երեխա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։