478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերության բոլոր չվերթերը դադարեցվել են Զվարթնոց օդանավակայանին ունեցած պարտքերի պատճառով. մամուլի ծառայություն [Տարբերակ 1]
11:03
16 Սեպտեմբերի 2010

Երկրորդ պարբերությունից հետո մանրամասներ են ավելացված

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Զվարթնոց» հայկական օդանավակայանը դադարեցրել է ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության բոլոր չվերթերի սպասարկումը կուտակված պարտքերի պատճառով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

««Արմավիա» ընկերության կուտակված և երկարատև պարտքերի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր չվերթերի սպասարկումը դադարեցվել է, ինչի մասին ընկերությունն իրազեկվել է նախօրոք», - ասաց Աբրահամյանը՝ ձեռնպահ մնալով հրապարակել ընկերության պարտքի գումարի չափը:

Նա տեղեկացրեց, որ առավոտից դադարեցվել է «Արմավիա» ընկերության մի քանի չվերթերի, մասնավորապես՝ Երևան-Թել-Ավիվ-Երևան և Երևան-Սոչի չվերթերի սպասարկումը: Աբրահամյանն ընդգծեց, որ հավանական է՝ ընկերության պարտքի հետ կապված հարցը կարգավորվի սեղմ ժամկետներում:

Միաժամանակ Աբրահամյանը նշեց, որ օդանավակայանը ընդառաջել է ուղևորներին և թույլատրել  Երևան-Մոսկվա ուղղությամբ ավիաընկերության չվերթի հաշվառումը, որը կմեկնի երկու ժամ ուշացումով:

Այժմ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձում է ստանալ «Արմավիա» ավիաընկերության մեկնաբանությունները:

«Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման  պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին։

Ձեռնարկության սեփականատերն է Նյու Յորքի հոլդինգային ձեռնարկությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։