486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել «Արմենիա 2010» վարժանքի կազմակերպումը
19:48
15 Սեպտեմբերի 2010

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը բարձր է գնահատել Հայաստանում սեպտեմբերի 11-17-ը «Արմենիա 2010» աղետներին  դիմակայման  վարժանքի կազմակերպումը։

«Արմենիա 2010» դաշտային վարժանքները մեկնարկել են Հայաստանում սեպտեմբերի 11-ին: Վարժանքին մասնակցում են 28 երկրներից և միջազգային 5 կազմակերպություններից ժամանած 333 փորձագետներ և դիտորդներ, ինչպես նաև Հայաստանից  373 ներկայացուցիչներ:

«Նմանատիպ վարժանքները թույլ են տալիս փոխգործակցել և փորձ փոխանակել ու փոխգործակցություն հաստատել։ Ես շնորհակալ եմ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ վարժանքների կազմակերպման ուղղությամբ տարվող հիանալի աշխատանքի համար»,- ասել է Սիմոնսը։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի և Պակիստանի վերջին իրադարձությունները (անտառային հրդեհներ և հեղեղումներ) վկայում են այն մասին, որ պետությունները պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն վթարների կանխմանը երկրի ներսում, այլ նաև համագործակցեն անդրսահմանային մակարդակում։

Իր հերթին Հայաստանի ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը նշեց, որ նմանատիպ վարժանքներն առաջին անգամ են անցկացվում հանրապետությունում։

«Այդ վարժանքների շնորհիվ Հայաստանը մեկ քայլ առաջ է գնացել վթարների ռիսկերի կրճատման հարցում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ միջոցառումներն անցկացվում են բարձր մակարդակով, և բոլոր 28 երկրների ու հինգ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պատշաճ կերպով են կատարում իրենց առջև դրված խնդիրները։ Հայաստանի ԱԻՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ Հայաստանում վարժանքների անցկացման որոշման համար։

Դաշտային վարժանքների ղեկավար, Տարերային աղետների արձագանքման Եվրատլանտյան համակարգող կենտրոնի ներկայացուցիչ Ռագներ Բոեն հայտնել է լրագրողներին, որ վարժանքները նախապատրաստվում էին մեկ տարի։ Ըստ նրա՝ կատարած աշխատանքը գնահատում է 40 հոգուց բաղկացած խումբը։ Բոեն հավելել է, որ արդյունքների հաշվետվությունը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

Վարժանքը բաղկացած է երեք փուլից, որոնց ընթացքում տեղի է ունենում թիմերի ժամանում, բացում, հայտարարություններ, խմբերի         գործառույթների բաշխում, ուսուցումներ (քիմիա-       կենսաբանական ճառագայթային վթարներին արձագանքողների համար, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, տեղական կառավարման թիմի,      Տեղական գործողությունների համակարգման կենտրոնի),       տեղանքների նախապատարաստում,             հրամանատարաշտաբային    վարժանք, մամուլի ասուլիս, ստատիկ ցուցադրումներ,  քննարկումներ, փակում:

Դաշտային վարժանքն անցկացվում է Կոտայքի մարզում տեղակայված 11 վայրերում, որոնք իրենցից ներկայացնում են  բազային ճամբար, բունկեր, փլուզված շենք, գյուղի լեռ, քիմիական գործարան, խողովակաշար, բարձրահարկ շենք և գետ, ժայռերի մեջ գտնվող քաղաք, ջրի մաքրման գործարան, Արզնու դաշտային հիվանդանոց, Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան։  

Վարժանքի շրջանակներում կմշակվեն տարերային աղետների հետևանքների վերացման մեխանիզմներ՝ արտակարգ պատահարներին երկրների արձագանքման ընդունակության բարձրացման նպատակով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։