478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Թուրքմենստանը հեռանկարային են համարում տեքստիլ արդյունաբերության ոլորտի ծրագրերը
19:03
15 Սեպտեմբերի 2010

Հայաստանը և Թուրքմստանը  հեռանկարային են համարում թեթև, մասնավորապես, տեքստիլ արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Այդ մասին նշվել է չորեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովի հանդիպման ընթացքում։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև ծավալված արդյունավետ փոխգործակցության խորացմանը։

Երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։

Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Երևանում 2010 թ. ապրիլին կայացած հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքների ընթացքից։

Մասնավորապես, նա ողջունել է նիստի շրջանակներում թուրքմենական ապրանքների ցուցահանդես-վաճառքի կազմակերպումը և կարևորել հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտի թարմացումը։

Խոսելով մշակութային կապերի սերտացման և ամրապնդման անհրաժեշտության մասին` վարչապետը կարևորել է երկու երկրներում փոխադարձ մշակույթի օրերի կազմակերպումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: