481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հակոբոս Երուսաղեմցու «Ապրիլ 24» ռեքվիեմը հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
17:29
15 Սեպտեմբերի 2010

Հակոբոս Երուսաղեմցու «Ապրիլ 24» ռեքվիեմը արգանքի տուրք է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայ ժողովրդի ցավի և բողոքի մարմնավորումն է, հայտարարեց ստեղծագործության հեղինակը։

«Երբ մանուկ էի, մայրս հաճախ էր պատմում հայերի կոտորածի մասին, հետո լաց էր լինում... երբեք չեմ մոռանա նրա արցունքները, ինչպես նաև հորս արցունքները... հենց այդ ժամանակ՝ հեռավոր մանկության տարիներին ես ինքս ինձ խոստացա գրել որևէ գործ և դրանով թեթևացնել ծնողներիս ցավը»,- չորեքշաբթի ռեքվիեմի ձայնագրությամբ սկավառակի շնորհանդեսի ժամանակ ասաց կոմպոզիտորը։

CD-ն բաղկացած է ութ մասից՝ «Ապրիլ 24», «Անարդար հարձակման ծովից», «Այս ապրիլ հիշում ենք մենք», «Միլիոնավոր դերզորցիներ», «Միլիոնավոր հայեր են քայլում ողբալով», «Քայլում են... դաժան», «Թույլ չտվեցին... ազատություն», «Երգում-ողբում ենք, որ քիչ ենք մենք», «Ոչ, ոչ, ոչ, մենք չենք մերժում մահը»: Խոսքերի հեղինակն է Ժակ Հակոբյանը:

Հայաստանի ազգային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի խոսքերով՝ ռեքվիեմի ծնունդը ևս մեկ քայլ է 1915 թվականի Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման ճանապարհին։  

«Երաժշտությունը զուսպ է, բայց դրանում զգացվում է ներքին լարվածությունը»,- կարծում է Երևանի կամերային թատրոնի երաժշտական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։

Իր հերթին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը խոստացավ տարածել սկավառակն ավելի քան 70 երկրներում գործընկերների՝ այլ երկրների ազգային գրադարանների օգնությամբ։

Հակոբոս Երուսաղեմցին (Ջամբազյան) ծնվել է 1937 թվականի փետրվարի 5-ին Երուսաղեմում։

40 տարի Հակոբոսը հայկական հաղորդումներ է վարել Մոնտե Կառլոյի Ռադիոյում։ Այդ հաղորդումները յուրօրինակ պատուհան էին խորհրդային ունկնդիրների համար դեպի մեծ աշխարհ։

Նրա ստեղծագործությունում մեծ տեղ են զբաղեցնում աստվածաշնչյան մոտիվներով գրված հոգևոր երգերը, ինչպես նաև հայրենիքին («Գարուն Հայաստան» շարքը) և մայրությանը (Հովհաննես Շիրազի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերի շարք) նվիրված երգերը։

Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո նա ընտանիքով Գերմանիայից տեղափոխվեց Երևան։

Որդու՝ Պարույր Ջամբազյանի հետ, կոպմոզիտորը հիմնեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը և «Հույսի ավան» բնակելի թաղամաս կառուցեց բազմազավակ և անտուն ընտանիքների համար, որտեղ ներկայումս ապրում է 72 ընտանիք։ 

Ջամբազյանների ընտանիքը զբաղվում է նաև 6 հազար անչափահաս երեխաների ֆինանսական օժանդակությամբ և ֆինանսավորում է շնորհալի երաժիշտների ուսումը բուհերում։

Այսօր Հակոբոս Երուսաղեմցին վարում է «Ավետիս» ճանաչված հաղորդումը Հայաստանի հանրային ռադիոյում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: